Լրահոս

15.05.2012 10:00


Պայթյուն գազալցակայանում

Պայթյուն գազալցակայանում

Մայիսի 14-ին՝ ժամը 14.20-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում տեղակայված «ՎԵԱ գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր են մեկնել Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և  ՃԿԿ օպերատիվ խմբերը:

Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել է Վ. Սահակյանին պատկանող «ԳԱԶ 2402» մակնիշի 01 ՍՏ 833 պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը: Դրա հետևանքով վնասվել է հարակից կայանված «ՎԱԶ 2109» մակնիշի 26 ԼՍ 238 պ/հ ավտոմեքենան, իսկ վարորդը` 1972 թ. ծնված Ազատ Հարությունյանը, ապակու բեկորների հարվածից ստացել է աչքի վնասվածք ու տեղափոխվել Աշտարակի հիվանդանոց: Այնտեղ առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածը դուրս է գրվել հիվանդանոցից:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 351 պ/հ և «ՎԱԶ 2110» մակնիշի 09 ԼՍ 002 պ/հ ավտոմեքենաները:

Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:

Այս խորագրի վերջին նյութերը