Լրահոս

16.05.2012 14:37


Միլիարդատեր Դոնալդ Թրամփը «թուիթերային» պատերազմ է հայտարարել Շերին

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը «թուիթերային»  պատերազմ է հայտարարել Շերին

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտնի է ոչ միայն իր հսկայական կարողությամբ, այլև անողոք հումորի զգացումով։ Տեսնելով, թե երգչուհի Շերն իր բլոգում ինչպես է արտահայտվում հանրապետական Միթ Ռոմնի մասին, գործարարը որոշել է պաշտպանել վերջինիս։ Միլիարդատերի և երգչուհու համացանցային առճակատումն ավելի խորացավ, երբ Շերը Twitter'е–ում գրեց, թե «չի ցանկանում Միթ Ռոմնիի ու նրա տերերի՝ ռասիստների, հոմոֆոբների, կնատյացների հետ նույն օդը շնչել»։

Դոնալդ Թրամփը միացավ այս բանավեճին՝ իր միկրոբլոգում գրելով, թե Շերը ամենասովորական ունակություններով անհաջողակի մեկն է, ով ամբողջովին կորցրել է իրականության զգացողությունը։

Այս խորագրի վերջին նյութերը