Լրահոս

17.05.2012 09:48


ՕԵԿ-ի բաժանած հեռախոսները չեն աշխատում

ՕԵԿ-ի բաժանած հեռախոսները չեն աշխատում

«Երկիր»-ը գրում է, թե ընտրարշավի ժամանակ ՕԵԿ-ի բաժանած բջջային հեռախոսները լուրջ գլխացավանք են դարձել բջջային օպերատորների համար: 

«Վիվասելի» աշխատակիցներից մեկն օրերս դժգոհել էր, թե «օրը 10-15 չաշխատող հեռախոս են բերում»:
«Բոլորն էլ ավելորդ չեն համարել աշխատակցին տեղեկացնել, որ հեռախոսները բաժանել է ՕԵԿ-ը, որը, «փաստորեն, փորձել ա քցի մեզ»»,–գրում է թերթը։
Ըստ աղբյուրի` այնպես չէ, որ ՕԵԿ-ի բաժանած բջջայինների տերերը «դարդոտած էին»: «Մենք քվիթ ենք, իրանք ինձ փչացած հեռախոս են տվել, ես էլ իրանց օգտին չեմ քվեարկել»,- ասել է խաբված հեռախոսատերերից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը