Լրահոս

17.05.2012 10:08


Փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում

Փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում

«Հրապարակը» գրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ փոփոխություն է կատարվել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի կազմում. ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին` մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին` ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետ Ա. Կարապետյանին` վարչության նոր պետ Ա. Միրզախանյանը: Ենթադրվում է, որ այս փոփոխություններն իրականացվել են, որպեսզի այս բուհում ավելի հեշտ լինի նոր ռեկտորի ընտրություններ կազմակերպել:

Այս խորագրի վերջին նյութերը