Լրահոս

18.05.2012 13:01


Ռ. Բաբայան. «Նրանք, ովքեր իրենց դերասանական կարիերան սկսում են էժանագին սերիալներում, շատ շուտ դուրս են գալիս ասպարեզից»

Ռ. Բաբայան. «Նրանք, ովքեր  իրենց դերասանական կարիերան սկսում են էժանագին սերիալներում, շատ շուտ դուրս են գալիս ասպարեզից»

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այսօրվա ասուլիսին հայտնել է, որ բուհ–ի ուսանողները մինչև երրորդ կուրսի առաջին կիսամյակը չեն կարող նկարահանվել սերիալներում: «Երկրորդ կիսամյակից, եթե դասախոսը թույլ է տալիս, նոր կարող են: Եթե ուզում է փող վաստակել, կարող է շուկայում էլ վաստակել: Բայց եթե 17 տարեկան ուսանողը, ով նոր պետք է սովորի շեշտը ճիշտ դնել, ճիշտ խոսել, խաղում է սերիալներում, ստեղծում է կերպար, ու վերջում ասում են` ապրես, դու Դաստին Հոֆման ես, արդեն տապալված է»,- ասել է Մազմանյանը։ 

Նույն ասուլիսին մասնակցող Հ.  Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշել է, որ բոլոր այն երիտասարդները, ովքեր իրենց դերասանական կարիերան սկսում են էժանագին սերիալներում, շատ շուտ դուրս են գալիս ասպարեզից: «Մենք պետք է հասկացնենք ու այնպիսի միջավայր ստեղծենք, որ նրանք ինքնուրայն հասկանան, թե որն է իրենց շահը, որը` ոչ»,- ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը