Լրահոս

18.05.2012 17:34


Հնէաբանները հայտնաբերել են մարդու ձեռքով արված հնագույն պատկերներ

Հնէաբանները հայտնաբերել են մարդու ձեռքով արված հնագույն պատկերներ

Ամերիկացի հետազոտողները Ֆրանսիայի Աբրի Կաստանետ քարանձավում հայտնաբերել են մոտ 37 հազ տարի առաջ մարդու կողմից արված պատկերներ։ Նկարներում պատկերված են կենդանիների մարմնի մասեր և մարդկային սեռական օրգաններ։

Ավելի վաղ Շովե քարանձավում հայտնաբերվածները, որոնք պատկերում էին մորթով ռնգեղջյուրներ, քարանձավային առյուծներ և այլ կենդանիներ, գնահատվում էին 30–32 հազ տարեկան։ Homo sapiens տեսակը Եվրոպայում հայտնվել է 40 հազ տարի առաջ և մինչև Շովեի հայտնաբերումը՝ 1994թ., կարծիք կար, որ մարդու նկարելու շնորհքը ոչ միանգամից է առաջացել։

Աբրի Կաստանետում հայտնաբերվել են նաև մարդկային կմախքի մասեր։ Հնէաբանները կարծում են, որ այնտեղ բնակվել է եղնիկների որսորդների խումբը։  

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը