Լրահոս

21.05.2012 16:10


Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ–շքերթ է

Կազմակերպիչները հերքում են խոսակցությունները, որ այսօրվա երթն իրականում գեյ–շքերթ է

«PinqArmenia»–ն՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ–ն, ինչպես նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ–ն այսօր՝ ժամը 16:15-ին, Մշակութային բազմազանության համաշխարհային օրվա կապակցությամբ Երևանում բազմազանության երթ են կազմակերպում։ Երթը մեկնարկելու է «Կասկադ» համալիրից Մաշտոցի պողոտա–Թումանյան փողոց–Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց երթուղով և ավարտվելու է 17:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակում։ Այն ցուցարդվելու է նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ–ի ծրագրի համակարգող Մարինա Մարգարյանը «7օր»–ի հետ զրույցում սուտ և սխալ է որակել «Ֆեյսբուք»–ում տարածված այն խոսակցությանները, որ իրականում այդ երթը գեյ–շքերթ է։

–Այդ խոսակցությունները վարկաբեկելու նպատակով են տարածվում։ Նման նպատակ մեր երթն ընդհանրապես չի հետապնդում,–ասել է նա,–մենք անում ենք մշակութային բազմազանության երթ, իսկ դրա առաքելությունը ցույց տալն է, որ Հայաստանում կա գաղափարական, ազգային բազմազանություն։ Հայաստանում կան ազգային փոքրամասնություններ, կա նաև տարբեր մշակույթների բազմազանություն։

Ճշտող հարցին, թե բազմազանության ասելով չի՞ կարելի է հասկանալ նաև սեռական նախասիրությունների բազմազանությունը, Մարինա Մարգարյանը պատասխանել է.

–Խոսքը մարդկային, գաղափարական, մշակութային բազմազանության մասին է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը