Լրահոս

23.05.2012 12:35


Բախվել են մեքենաներ

Բախվել են մեքենաներ

Մայիսի 22-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17։00-ի սահմաններում Արգավանդ-Հովտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 32 ԼՏ 818 պ/հ և «Մոսկվիչ» մակնիշի 63 ՍԼ 449 պ/հ ավտոմեքենաները:

Մեքենաների վարորդները` 1966թ. ծնված Ա. Կիրակոսյանը և 1989թ. ծնված Ռ. Ռոստոմյանը մարմնական վնասվածք­նե­­րով տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց:

Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածները դուրս են գրվել:

 

***

Նույն օրը՝ ժամը 15։50-ին, ավտոպատահար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում` Ջերմուկի Մաշտոցի փողոցում:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Վ. Առուստամյանին պատկանող «ՎԱԶ 21011» մակնիշի 56 ՏՍ 134 պ/հ և Վ. Հովհաննիսյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 07 ՏՏ 929 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ 21011» ավտոմեքենայի ուղևոր` 1985թ. ծնված Արմենուհի Առաքելյանը ստացել է մարմնական վնասվածքնե­ր ու տեղափոխվել «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ:

Առաջին բուժօգնություն ստանալով՝ տուժածը դուրս է գրվել:

Այս խորագրի վերջին նյութերը