Լրահոս

23.05.2012 13:13


Գյուլը կդառանա՞ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար

Գյուլը կդառանա՞ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար

Թուրքական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի լիազորությունների ավարտից հետո Դաշինքի ղեկավար հնարավոր է դառնա Թուրքիայի գործող նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ ՆԱՏՕ-ի ուղեղային կենտրոն համարվող  Ատլանտյան խորհուրդն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լինի Թուրքիայի ներկայացուցիչ: Ռասմուսենի լիազորություններն ավարտվում են 2013թ., սակայն նա այդ պաշտոնում մնալու է մինչև 2014թ. ավարտը: Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի լիազորությունները նույնպես ավարտվում են 2014թ.:

Այս խորագրի վերջին նյութերը