Լրահոս

24.05.2012 10:55


5 պատահար մեկ օրում

5 պատահար մեկ օրում

Մայիսի 23-ին՝ ժամը 00։10-ին, Աշտարակի խճուղում` «Կարմիր Խաչի» դիմաց, իրար են բախվել «ԳԱԶ-2705-222» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Մայիսի 23-ին՝ ժամը 21։20-ին, «ԳԱԶել-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 55-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Մայիսի 23-ին՝ ժամը 02։30-ին, Խաչիկ Դաշտենցի փողոցի և Նուբարաշենի խճուղու խաչմերուկում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:


Մայիսի 23-ին՝ ժամը 22։30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մայիսի 23-ին՝ ժամը 23։30-ին, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 176/6 տան դիմաց «Սամանդ» մակնիշի ավտոմեքենա է բախվել մայթեզրին կայանված «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետևանքով «Սամանդ»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր գործերով կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը