Լրահոս

24.05.2012 10:59


Այսօր պարզ կդառնա «Եվրատեսիլ»–ի եզրափակչի մասնակիցների վերջնական ցանկը

Այսօր պարզ կդառնա «Եվրատեսիլ»–ի եզրափակչի մասնակիցների վերջնական ցանկը

Այսօր Բաքվում տեղի է ունենալու «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Առաջին կիսաեզրափակիչը կայացել է մայիսի 22–ին։ Եզրափակիչը մայիսի 26-ին է: Մրցույթին մասնակցում է 42 երկիր։

Նշենք, որ Իլհամ Ալիևի հայտարարությունից հետո, թե համայն հայությունն իրենց թիվ մեկ թշնամին է, ի նշան բողոքի՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց մասնակցել Ադրբեջանում կայանալիք այդ մրցույթին։ Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը պարտադրում է  ուղիղ եթերում և առանց դադարների ցուցադրել մրցույթի եզրափակիչը։ Այլապես մեր երկիրը կզրկվի «Եվրատեսիլ-2013»-ին մասնակցելու իրավունքից: «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը մամուլին ասել է, որ ամենայն հավանականությամբ՝ այն կցուցադրվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը