Լրահոս

30.05.2012 00:23


Թումանյանի հեքիաթները ռուսերեն աուդիոգրքով

Թումանյանի հեքիաթները ռուսերեն աուդիոգրքով

Հունիսի 1-ին, ժամը 19:00, Երևանում, Սարյան 19 հասցեում, տեղի է ունենալու Բյուրոկրատ գրատան հրատարակած  «Հովհաննես Թումանյան- Հայ ժողովրդական  հեքիաթներ» ռուսերենով աուդիոգրքի շնորհանդեսը:

Աուդիոգիրքն ընդգրկում է   8  հեքիաթ և ընթերցվել է խոսքի վարպետներ Աննա Հեքեքյանի և Սերգեյ Մաղալյանի կողմից:

Ռուսերեն աուդիոգիրքը գալիս է լրացնելու այն բացը, որ ունեն ռուսախոս սփյուռքահայերը դրսում: Այն օգտակար կլինի նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքվում են հայ գրականությամբ ու մշակույթով:

Ծրագիրը շարունակական է և ապագայում սպասվում են նոր գրքեր ինչպես հայերենով, այնպես էլ օտար լեզուներով:

Գրքի շնորհանդեսը ԱՄՆ-ից կվարի   «ԲՅՈՒՐՈԿՐԱՏ» գրախանութի հիմնադիր Սամվել Հովհաննիսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը