Լրահոս

30.05.2012 09:58


Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն է և մանդատների հանձնման արարողությունը

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստն է և մանդատների հանձնման արարողությունը

Այսօր՝ ժամը 19։30-ն, տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ 30 րոպե անց՝ 20։00-ին, ՀՀԿ խորհրդի նիստը:

Հիեցնենք, որ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ այսօրվա նիստում քննարկվեն երկրի օրենսդիր մարմնի հետ կապված հարցերը, իսկ Կառավարության ձևավորման հարցը չքննարկվի և հետաձգվի մինչև գործող Կառավարության հրաժարականը:

Այսօր նաև 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն իրենց մանդատները պետք է ստանան ԿԸՀ–ից։

2012թ. մայիսի 6–ի ընտրություններով խորհրդարան են անցել 5 կուսակցություն և 1 դաշինք՝ ՀՀԿ–ն,  ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, «Ժառանգությունը», ՕԵԿ–ը և ՀԱԿ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը