Լրահոս

02.06.2012 14:27


«Ժառանգությունը» վարչության նոր կազմ է ընտրում

«Ժառանգությունը» վարչության  նոր կազմ է ընտրում

Այս պահին տեղի են ունենում «Ժառանգություն» կուսակցության վարչության նոր կազմի ընտրությունները։ Որպես 10 հոգուց բաղկացած վարչության անդամների թեկնածուներ են ներկայացված Անահիտ Բախշյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Արմեն Մարիտրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, Րաֆիի Հովհաննիսյանը, Մարգարիտա Հակոբյանը, Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը և Լուսինե Պետրոսյանը։

Այս նոր վարչությունն արդեն այսօր պետք է քննարկի «Ժառանգության» այսօրվա համագումարի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի բարձրացրած հարցերը՝ այդ թվում և պատգամավորական մանդատից իր հրաժարվելու հարցը և խորհրդարանում «Ժառանգություն» խմբակցության կազմը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը