Քաղաքական

04.06.2012 14:27


Երվանդ Բոզոյան. «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ առանց լուրջ ցնցումների Հայաստանում այլևս ոչինչ չի փոխվի»

Երվանդ Բոզոյան. «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ առանց լուրջ ցնցումների Հայաստանում այլևս ոչինչ չի փոխվի»

–Մայիսի 6-ի ընտրությունները բոլորի համար էլ անակնկալ էին։ Պարզ էր, որ ընտրությունները սարքված են, բայց այս անգամ այնպես սարքեցին, որ մեծ աղմուկ դուրս չգա ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Հայաստանից դուրս։ Այսինքն՝ նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին, որովհետև միշտ ջարդելով, փշրելով ու նման միջոցներով էր կեղծվում ընտրական գործընթացը։ Այսինքն՝ երբ որ ՀՀԿ–ն ասում էր, որ «հեղափոխական տեխնոլոգիաներ» է կիրառելու, փաստորեն նրանք ճիշտ էին ասում,– նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով ԱԺ ընտրություններն ու հետընտրական զարգացումները։

Կայացած ընտրությունները քաղաքագետը որակել է որպես «թղթային հեղափոխություն»՝ մատնանշելով այն հանգամանքը, որ իշխող Հանրապետական կուսակցությունն իր ձայները հավաքել է սոսկ թղթի վրա, բայց ոչ փաստացի։

–Նախագահը մեսիջ ուղարկեց ողջ հասարակությանը, թե՝ կա՛մ ես մնալու եմ հավերժ, կա՛մ եթե դուք կամք ունեք ինչ–որ բան փոխելու, ապա պետք է դիմեք արդեն ոչ տրադիցիոն քայլերի, այսինքն՝ ոչ սահմանադրական քայլերի, ինչպիսիք կատարվեցին, օրինակ, Վրաստանում, Ուկրաինայում։ Այսինքն՝ առանց լուրջ ցնցումների Հայաստանում այլևս ոչ մի բան չի փոխվի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ օրինակ եթե նախագահական ընտրությունների ժամանակ  ՀԱԿ–ը, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն դաշինք կազմեն՝ ստանան մեկ միլիոն ձայն, ապա իշխանությունը կասի, որ Հայաստանում 4 միլիոն մարդ է ապրում, որից 3 միլիոնը ընտրելու իրավունք ունեն։ Այնպիսի վիճակագրություն կբերեն անհրաժեշտության դեպքում, որ շշմել կարելի է,–հայտարարել է Բոզոյանն ու հավելել, որ իրական ընդդիմադիր ուժերը պետք է փորձեն  այլընտրանք ձևավորել։

   7or.am

Այս խորագրի վերջին նյութերը