Լրահոս

04.06.2012 16:49


Գրքերի ցուցահանդես–վաճառք

Գրքերի ցուցահանդես–վաճառք

«Անտարես» հրատարակչությունը նախաձեռնում է միջոցառումների շարք` միտված Հայաստանի մարզերում ընթերցողների հետ հանդիպումների աշխուժացմանը, նոր գրքերի ներկայացմանը և մարզերի գրողներին աջակցմանը:

Հունիսի 5-ին՝ ժամը 13-ին, Գյումրու մարզային գրադարանում տեղի կունենա «Անտարեսի» վերջին 6 ամսում հրատարակած գրքերի ցուցահանդես-վաճառք հեղինակների մասնակցությամբ:

Նույն օրը ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև գյումրեցի տաղանդավոր բանաստեղծ Գևորգ Թումանյանի «Աստվածային ժամանցներից զատ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Միայն այդ օրը և միայն գյումրեցի գրքասերների համար ժողովածուն կվաճառվի 500 դրամով: 

Այս խորագրի վերջին նյութերը