Լրահոս

05.06.2012 19:15


Մոսկվայի մետրոյի մոտ կանեփի դաշտ են տնկել

Մոսկվայի մետրոյի մոտ կանեփի դաշտ են տնկել

Մոսկվայի հարավում՝ մետրոյի «Բրատեևո» կայարանի մոտ, ոստիկանները հայտնաբերել են կանեփի դաշտ։ Ըստ Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի դաշնային ծառայության մամլո հաղորդագրության՝ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք էին բերել տվյալ տարածքը՝ հաշվի առնելով շինարարության համար տեղանքի բարենպաստ պայմանները։ Սակայն, որոշ ժամանակ անց, ոստիկանությանը տեղյակ է պահվել տարօրինակ բուսականության մասին։ Պարզվեց, որ խոտի փոխարեն տարածքն ամբողջությամբ պատված է կանեփով։

Ձեռնարկված միջոցառման ժամանակ ոչնչացվել է կանեփի 230 թուփ։

Այս խորագրի վերջին նյութերը