Լրահոս

06.06.2012 10:47


Չինական մեծ պարիսպն իրականում ավելի երկար է, քան մինչ այժմ ընդունված էր համարել

Չինական մեծ պարիսպն իրականում ավելի երկար է, քան  մինչ այժմ ընդունված էր համարել

Չինական մեծ պարիսպն իրականում ավելի երկար է, քան  մինչ այժմ ընդունված էր համարել։ Վերջին տվյալներով՝ նրա ձգվածությունը 21196 կմ է։ Համաձայն 2007թ. սկսված հետազոտությունների արդյունքների՝ կառույցի ընդհանուր երկարությունն երկուսոկես անգամ գերազանցում է հայտնի տվյալները։

Բանն այն է, որ հնագետները չափել են պարսպի միայն այն հատվածները, որոնք կառուցվել են Մին տոհմի (1368–1644) դարաշրջանում։ Ըստ «Ռիա Նովոստիի»՝ այդ հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 8,85 հազ. կմ։

Վերջին լայնածավալ հետազոտությունների շրջանակներում հնագետները ուսումնասիրել են պարսպի շուրջ 44 հազ. հատված՝ դրանց պահակակետերով։
Վերջին տվյալներով՝ այսօրվա դրությամբ Մին տոհմի ժամանակաշրջանում կառուցված պարսպի միայն 8,2%-ն է նախնական տեսքով պահպանվել։ 74%-ը վնասված է։ 

Այս խորագրի վերջին նյութերը