Լրահոս

08.06.2012 13:19


Հայաստանի օդային տարածքում տարօրինակ լուսային կետը տեսել են նաև Իսրայելում

Հայաստանի օդային տարածքում տարօրինակ լուսային կետը տեսել են նաև Իսրայելում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան մայրաքաղաքի բնակիչներն երկնքում տեսել են լուսային կետ, որը մեծ արագությամբ շարժվել, իսկ այնուհետև անհետացել է։ Լուսային կետը տեսանելի է եղել նաև ՀՀ մարզերում։

Միջազգային լրատվամիջոցները հաղորդում են, որ երկնքի լուսարձակումը երևացել է նաև Նորվեգիայում։ 

Լուսային կետը տեսել են նաև Իսրայելում Լիբանանում, Սիրիայում, Իրանում ։ Ըստ Huffington Post-ի հարյուրավոր իսրայելցիներ երեկ երեկոյան զանգահարել են ոստիկանություն և հաղորդել իրենց տեսած չճանաչված թռչող առարկայի մասին։
Իսրայելի աստղագիտական ասոցացիայի ղեկավար Իգալ Պատ-Էլի խոսքով՝ օբյեկտը երկնաքար չի հանդիսանում: Իսրայելական բանակի ներկայացուցիչներն էլ հայտնել են, թե այնտեղ որտեղ երևացել է ՉԹԱ-ն, ռազմական գործողություններ չեն անցկացվել: 

Այս խորագրի վերջին նյութերը