Լրահոս

08.06.2012 13:42


Զորակոչերի անցկացման կարգում օրենսդրական փոփոխություն է եղել

Զորակոչերի անցկացման կարգում օրենսդրական փոփոխություն է եղել

Այսօրվա ասուլիսին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը հայտնել է, որ զորակոչերի անցկացման կարգում օրենսդրական փոփոխություն է եղել։ Այժմ դրանք անցկացվում են ՀՀ նախագահի կողմից սահմանվող ժամկետներում: «Փոփոխությունը կապված է 12-րդ դասարանների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների ժամկետների հետ: Փոփոխություն է կատարվել նաև՝ կապված բնակավայրին մոտ ծառայության հետ: Առաջ սահմանվում էր, որ բնակության մոտ ծառայության շառավիղ սահմանվում է 100 կմ-ը, իսկ այժմ այն երկարաձգված է մինչև 150 կմ: Դա պայմանավորված է զորակոչային ռեսուրսի ավելի ռացիոնալ տեղաբաշխմամբ»,-ասել է բանախոսը։

Անդրադառնալով մայիսի 22-ին մեկնարկած գարնանային զորակոչին՝ Գ. Հարությունյանն ասել է, որ Հասարակական խորհրդի հովանու ներքո գործում է զորակոչային հանձնաժողով, որը զբաղվում է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման և լուծման հարցերով: Անցած 5 զորակոչերի ընթացում հանձնաժողովը ստացել և քննարկվել է 212 դիմում-բողոք, իսկ այս զորակոչի` արդեն անցած 20 օրերի ընթացքում քննարկվել է 22-ը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը