Աշխարհ

20.06.2012 13:49


ԱՄՆ պետքարտուղարություն. «Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները»

ԱՄՆ պետքարտուղարություն. «Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները»

Ամբողջ աշխարհում 27 մլն մարդ ստրկության մեջ է ապրում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ «Trafficking in Persons 2012» ամենամյա զեկույցի հրապարակման առիթով: Զեկույցը կազմվել է ԱՄՆ պետքարտուղարության կողմից։

2012թ. զեկույցում ներառված են 185 երկրներ, որոնք բաշխված են երեք «դասերով»: 3-րդը համարվում է «սև ցուցակ», որտեղ ներառնված է 16 երկիր: Ցուցակում են Ալժիրը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Հյուսիսային Կորեան, Սաուդյան Արաբիան և այլն: Առաջին անգամ «սև ցուցակում» է հայտնվել նաև Սիրիան, իսկ Մյանման ու Վենեսուելան տեղափոխվել են 2-րդ դաս, որտեղ ներառված է 42 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը: Վրաստանը 1-ին դասում է:

Պետքարտուղարության զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանին.

«Հայաստանը կանանց ու աղջիկների աղբյուր հանդիսացող երկիր է, որոնք ենթակա են սեռական թրաֆիքինգի, ինչպես նաև՝ աղբյուր-երկիր՝ կանանց և տղամարդկանց համար՝ հարկադիր աշխատանքի կտրվածքով: Ավելի նվազ չափով Հայաստանը ընդունող երկիր է կանանց համար, որոնք ենթակա են հարկադիր աշխատանքի: Հայաստանից կանայք և աղջիկները սեռական թրաֆիքինգի են ենթարկվում Միացյալ Արաբական Էմիրություններում, Թուրքիայում և հենց երկրի ներսում: Հայաստանի կառավարությունը չի ապահովում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշները, սակայն զգալի ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը առաջընթաց է դրսևորել մարդկանց թրաֆիքինգի դեմ օրենքի կիրառման հարցում: Հայաստանում օրենքով արգելված են թե՛ սեռական, թե՛ աշխատանքային թրաֆիքինգը՝ ՔՕ 132 և 132-2 հոդվածներով, որոնք 5-15 տարվա պատիժ են նախատեսում»:

Այս խորագրի վերջին նյութերը