Լրահոս

30.05.2009 15:58


Ճգնաժամը չի ազդի անվճար ծննդօգնության վրա

Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է անվճար ծննդօգնության սերտիֆիկացման մոդելը։ Այն նաև ավելի դյուրին է դարձնում ծնելիության մակարդակի հաշվարկները։

-Վիճակագրական տվյալներով՝ 2008թ. մենք ունեցել ենք գրանցված16 017 հղի, իսկ 2009թ. առաջին եռամսյակում՝  18 778։ Սա մի ցուցնիշ է, որը ցույց է տալիս, որ տարեվերջին նորածինների թվի աճ կունենանք,-լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության բուժօգնության կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը։

ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Արա Տեր-Գրիգորյանն էլ նշել է, որ տարեցտարի ավելանում են պետական բյուջեից ծննդօգնության ծրագրին  տրամադրվող գումարները, և ֆինանսական ճգնաժամն էլ չի խանգարելու ծրագրի հետագա զարգացմանը։

-Ծրագրի մեկնարկին՝ հենց տարվա սկզբին, 1 մլրդ դրամ նախատեսեցինք, որպեսզի տարվա կեսից այն ավելացվի ծննդօգնության ծրագրի վրա։ Իսկ անցած տարին փակվեց 4 մլրդ 93 մլն դրամով։ Բոլորիս հայտնի է, որ ճգնաժամ է, բայց ես վստահեցնում եմ, որ այս ծրագիրը զարգացող է, և ճգնաժամը չի խանգարելու մեզ,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը