Լրահոս

31.05.2009 09:51


Տիգրան Կարապետյանը կատարել է իր ընտրությունը

Տիգրան Կարապետյանը կատարել է իր ընտրությունը

Այսօր առավոտյան Երևան քաղաքի թիվ 4/32 ընտրական տեղամասում իր ընտրությունն է կատարել Երևանի ավագանու ընտրություններում ԺԿ համամասնական ցուցակը գլխավորող Տիգրան Կարապետյանը։

-Մենք արդեն վերահսկում ենք ընտրությունները, և գիտենք, որ գումարներ են բաժանում։ Այն ընտրատեղամասերում, որտեղ գումար են բաժանել, և վստահ չեն, ձայն կտան թե ոչ, քվեախցիկները հակառակ են շուռ տված։

Որպես ապացույց Տիգրան Կարապետյանը մատնանշել է թիվ 39 դպրոցը, որտեղ քվեարկելու է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Այն պահին, երբ Տիգրան Կարապետյանը քվեարկություն էր կատարում, թիվ 4/32 ընտրական տեղամասում քվեարկել էր արդեն 34 մարդ։ Թիվ 4/32 ընտրական տեղամասում գրանցված էր 1917 ընտրող։ Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Պետրոսյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը