Լրահոս

31.05.2009 11:16


Արծվիկ Մինասյան. «Ես քվեարկելու եմ հայի արժանապատվության և հպարտ Հայաստանի օգտին, հանուն վաղվա օրվա»։

ՀՅԴ ավագանու թեկնածու Արծվիկ Մինասյանը քվեարկության էր եկել ընտանիքի հետ միասին։ Նա քվեարկել է թիվ 4/17 ընտրատեղամասում։

Ահազանգեր, անհանգստություններ ունե՞ք, հետևե՞լ եք,- հարցրինք նրան։

-Այս պահի դրությամբ որևէ ահազանգ չունեմ, դեռ չեմ ստացել։ Քվեարկությունից հետո կիջնեմ մեր կենտրոնական շտաբ, որտեղ առավել մանրամասն կիմանամ, թե ի՞նչ է կատարվում, բայց վստահ եմ, որ այս պահի դրությամբ որևէ լուրջ ահազանգեր չեն լինի։

Կեղծիքների դեպքում ի՞նչ միջոցների եք դիմելու։

-Նախ ցանկանում եմ, որ այդպիսի բան չլինի, ամեն ջանք գործադրել ենք, որպեսզի կանխարգելենք դրանք։ Եթե կեղծիքներ լինեն, կան իրավական գործիքներ և հնարավորություն, որպեսզի պայքարենք դրանց դեմ, այդ թվում նաև հանձնաժողովի անդամների, այն շահագրգրռ անձանց մասնակցությամբ, ովքեր ցանկանում են արդար ընտրություններ անցկացնել։

Լուրջ ընտրակեղծիքների դեպքում, որքանո՞վ եք հավանական համարում ՀԱԿ-ի հետ համագործակցությունը.

-Այս ընտրություններում համագործակցում ենք ցանկացած ուժի հետ, ով գնում է արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհով, այդ թվում նաև ՀԱԿ-ի հետ։ Հուսով եմ այդ համագործակցությունը կտա իր պտուղները և մենք կկարողանանք ասել, որ արդար ընտրություններ ենք անցկացրել։ Համենայն դեպս ես լավատես եմ և վստահություն եմ ուզում հայտնել նաև բոլորին։

Ինչո՞վ եք այսօր զբաղվելու.

-Այցելելու եմ մեր քաղաքացիական աջակցության կենտրոն, քանի որ ինձ աջակցողների մի մեծ բանակ նաև ոչ կուսակցական են, իրենց հետ էլ որոշ ժամանակ կանցկացնեմ, հետո Գերագույն մարմին էլ կայցելեմ, որտեղ հետևելու ենք ընթացքին, իսկ եթե ընտրակեղծիքներ լինեն, միջամտելու ենք և փորձելու ենք կանխել դրանք։

Ես քվեարկելու եմ ազգային քաղաքապետարանի օգտին, հայի արժանապատվության և հպարտ Հայաստանի օգտին, հանուն վաղվա օրվա։ Աստված տա, որ այդպիսի քվեարկությունները շատ լինեն և այդ ժամանակ կարող եմ ասել, որ հաղթելու ենք։

Այս խորագրի վերջին նյութերը