Լրահոս

31.05.2009 11:24


Հարություն Քուշկյան. «Այս ընտրությունները անցնելու են ազնիվ և մաքուր»

Հարություն Քուշկյան. «Այս ընտրությունները անցնելու են ազնիվ և մաքուր»

Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 դպրոցում տեղակայված 10/29 ընտրտեղամասում «Բարգավաճ Հայասատան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Հարություն Քուշկյանը համոզմունք է հայտնել, որ այս ընտրությունները լինելու են մեկ քայլ առաջ, անցնելու են ազնիվ և մաքուր։ Հարցին, թե ընտրախախտումների վերաբերյալ նա որևէ՞ տեղեկություն ունի, Քուշկյանը պատասխանել է. «Խախտումների մասին տեղեկություններ չունեմ։ Հիմա նոր գնալու եմ շտաբ՝ այնտեղ կիմանամ։ Ամբողջ օրը լինելու եմ շտաբում և այնտեղից հետևելու եմ քվեարկության ընթացքին»։ Լրագրողների այն հարցին, թե որքանո՞վ է հնարավոր լուրջ ընտրակեղծիքների դեպքում «Բարգավաճ Հայաստանի» դուրս գալը կոալիցիայից՝ Հարություն Քուշկյանը պատասխանել է. «Այդ հարցը պետք է ուղղեք մեր առաջնորդին՝ պարոն Ծառուկյանին, որովհետև ինքն է նման լուրջ հարցերի պատասխան տալիս»։

 

Այս խորագրի վերջին նյութերը