Լրահոս

10.07.2012 12:29


Շուշան Պետրոսյանի ամուսինը ցանկանում է սառնասրտորեն սատկացնել ոմանց

Շուշան Պետրոսյանի ամուսինը ցանկանում է սառնասրտորեն սատկացնել ոմանց

Երգչուհի, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանը, ով ոստիկան է, ֆեյսբուքյան իր էջում թերևես անդրադառնալով «Հարսնաքար»–ի դեպքին` հետևյալ գրառումն է կատարել.

«Զզվելի է. իրենց պատմությունն են կերտում` ողբերգությունը դրոշակ դարձնելով։ Սառնասրտորեն կսատկացնեի ոմանց»։

Այնուհետև ՀՀԿ–ական պատգամավորի ամուսինն ընդգծել է, թե մարդիկ անկարգ եղել են և կան։

«Ստեղծված իրավիճակից էլ առիթավորվում են առանց խոր մտածելու, որ ամենահամբերատար մարդուն էլ կարելի է հունից հանել ու այդ պատճառով չափալախ ուտել բերնին,–ավելացրել է նա,–փառք ու պատիվ մեր ոստիկաններին։ Իրենք մեր անվտանգության միակ երաշխիքն են։ Պատկերացնո՞ւմ եք՝ ոստիկանները չհսկեին ստեղծված իրավիճակը։ Կքանդեն, կփչացնեն ու նման բաներ։ Իսկ ի՞նչ պետք է անեն մեր ոստիկանները։ Կանգնեն, նայե՞ն։ Ո՛չ։ Պետք է սաստեն և պատժեն այդ չգիտեմ ինչերի անթույլատրելի գործողությունները»։

Արման Հարությունյանը գրել է նաև, որ մեղավորները կանգնած են օրենքի առաջ, իսկ, այ, «պլակատներով» աղաղակողների որևէ գործողություն օրինական չէ, հետևաբար պատժելի է օրենքով։

«Հայրը սեփական որդու համար պատասխանատվություն չի կրում, ուր մնաց թե ղեկավարը՝ աշխատողի համար։ Այն դեպքում, երբ խղճից ու մարդասիրությունից դրդված՝ հրաժարվեց մանդատից (մանդատը այս դեպքում ոչինչ է, հարցը վերաբերմունքն է)»,–եզարփակել է ոստիկանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը