Քաղաքական

12.07.2012 16:53


ԱԺ 4 խմբակցություններն արտահերթ նստաշրջան են պահանջում

ԱԺ 4 խմբակցություններն արտահերթ նստաշրջան են պահանջում

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր լրագրողներին ասել է, որ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունները համատեղ որոշել են հուլիսի 17-ին՝ ժամը 12-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հրավիրել և առաջարկել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած դեպքի ուսումնասիրության վերաբերյալ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։

Այդ նպատակով 24 ժամվա ընթացքում պետք է պատգամավորների 44 ստորագրություն հավաքել։ Լ. Զուրաբյանն առաջարկել է անկախ պատգամավորներին էլ միանալ այս նախաձեռնությանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը