Լրահոս

04.06.2009 18:47


Արծվիկ Մինասյան. «Աշխատող մարդը կաշխատի նաև հանձնաժողովում»

Արծվիկ Մինասյան. «Աշխատող մարդը կաշխատի նաև հանձնաժողովում»

«Հնարավո՞ր է արդյոք, որ փաստահավաք խմբի կողմից սեփական  աշխատանքները բոյկոտելուց  հետո խորհրդարանական մարտիմեկյան ժամանակավոր հանձնաժողովը մինչև սեպտեմբեր դադարեցնի իր գործունեությունը» հարցին նույն հանձնաժողովի դաշնակցական անդամ Արծվիկ Մինասյանը պատասխանել է.

-Երբ ստեղծվեց հանձնաժողովը, մենք մեր գործունեությունը չէինք պայմանավորում փաստահավաք խմբով, այլ անաչառ աշխատանքով, այդ թվում նաև բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ։ Ցավոք, երբ ոմանք մերժեցին, ստեղծվեց մի իրավիճակ, որ նաև եվրոպական կառույցների պնդմամբ ստեղծվեց փաստահավաք խումբը։ Եվ այդ խմբի ստեղծման հիմնական նպատակը հանձնաժողովին օժանդակելն էր։ Հիմա եթե չի լինելու փաստահավաք խումբը, շարժվելու ենք նաև այն ռեժիմով, ինչով մենք ի սկզբանե սկսել ենք աշխատանքը։ Հույս ունենք, որ հանձնաժողովը որպես նաև վերջին հույս՝ հասարակության և նաև այն անձանց համար, ովքեր ժամանակին մերժում էին հանձնաժողովի աշխատանքը, կներգրավվեն, և վերջնական եզրակացությունը մենք կտանք՝ արդեն ներառած բոլորի տեսակետները։

Արծվիկ Մինասյանը չի ցանկացել գնահատական տալ փաստահավաք խմբում ստեղծված իրավիճակին՝ ասելով, թե ինքն այդ խմբի վերաբերյալ ներկայացրել է իր տեսակետը։

-Ի սկզբանե ես իմ տեսակետը փաստահավաք խմբի մասին ասել եմ, որ հույս չունեմ այս խմբից։ Ի վերջո, աշխատող մարդը կաշխատի նաև հանձնաժողովում։ Ավելին ասեմ՝ եթե այն ժամանակ մերժում չլիներ, և մարդիկ ներգրավված լինեին, ապա համոզված եմ, որ հանձնաժողովը շատ վաղուց աշխատանքներն ավարտած կլիներ, և մենք շատ ավելի մեծ ու դրական արդյունքներ արձանագրած կլինեինք,- ասել է պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը