Լրահոս

04.06.2009 18:43


Շևքեթ Շայդուլին. «Իրան-Հայաստան երկաթուղու վերջնական տարբերակը դեռևս որոշված չէ»

Շևքեթ Շայդուլին. «Իրան-Հայաստան երկաթուղու վերջնական տարբերակը դեռևս որոշված չէ»

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրե Շևքեթ Շայդուլինը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասել է, որ իրենք շահագրգռված են Իրան-Հայաստան երկաթուղու նախագծով և պատրաստ են աջակցել նախագծի իրականացմանը:
Նա նաև նշել է, որ առաջիկայում հնարավոր է ստեղծվի ձեռնարկություն, որը կզբաղվի Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրով:
Իրան-Հայաստան երկաթուղու վերջնական տարբերակը, Շ. Շայդուլինի խոսքերով դեռևս որոշված չէ և կա 3 տարբերակ. մեկնում' Երասխից(443կմ), Վարդենիսից (447կմ) և սահմանից մինչև Գագարին կայարան ընկած հատվածից (397կմ):
Տարբեր հաշվարկներով նախագծի արժեքը կկազմի $ 1.5-2 մլրդ.
Շևքեթ Շայդուլինը տեղեկացրել է, որ հարցի շուրջ համատեղ աշխատում են Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունն ու «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը:
-Դա ճիշտ և անհրաժեշտ նախագիծ է,- ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը