Քաղաքական

31.08.2012 00:32


Կրակոցներ և հարձակում Ախթալայի քաղաքապետի տան ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Կրակոցներ և հարձակում Ախթալայի քաղաքապետի տան ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Երեկ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Ախթալայում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ միջադեպը տեղի է ունեցել Ախթալայի քաղաքապետ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանի  (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եղբոր) տան մոտ։ Կրակոցներից բացի, մեծ վնաս է հասցվել Հայկազ Խաչիկյանի մեքենային ու տանը։

Խաչիկյաններն այդ ամենում կասկածում են մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահներին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակողը եղել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանը՝ Բոդոլ մականունով:

Ախթալայի քաղաքապետի տան վրա կատարված հարձակման փաստով ոստիկանության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ–ի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ  առանձնապես խոշոր չափերի գույքի ոչնչացումը։ Մնացած մանրամասները դեռևս ճշտվում են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը