Լրահոս

24.09.2012 15:04


Անահիտ Բախշյան. «ՀՀԿ-ին հաստատ ժողովուրդը չի հավատում»

Անահիտ Բախշյան. «ՀՀԿ-ին հաստատ ժողովուրդը չի հավատում»

Այսօրվա ասուլիսին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բանավիճել են «Ժառանգություն» կուսակցության նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ու  Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը։ «ՏԻՄ ընտրություններում  ընտրակաշառքի բաժանման դեպքեր չենք նկատել, բայց ավագանու  ընտրության ժամանակ ակնկալիքի մեխանիզմն է գործում: Ընտրություններ, որոնք հիմնված լինեն գաղափարի հիման վրա, չկա մեզ մոտ»,–ասել է Անահիտ Բախշյանը։ Դրան ի պատասխան՝ ՀՀԿ պատգամավորբ ասել է, թե իրենք ոչ ոքի չենք հրահանգում:

«Պետք չի՝ հրահանգենք, ծառայողական այնպիսի  վերաբերմունք կա, որ ասելու չի: ՏԻՄ ընտրություններում գործում է գերդաստան, թաղ, բարեկամ սկզբունքը: Պետք է ընտրվի արժանի մարդը»,–նշել է «Ժառանգության» անդամը։

Կարինե Աճեմյանն էլ հակադարձել է, թե հանրապետությունում համատարած կուսակցականացում տեղի չի ունենում, իսկ ՀՀԿ–ին էլ հավատում են։ Ա. Բախշյանն էլ հակադարձել է՝ ասելով՝ եթե հավատալու մասին խոսենք, ապա ՀՀԿ-ին հաստատ ժողովուրդը չի հավատում:

Այս խորագրի վերջին նյութերը