Լրահոս

26.09.2012 00:10


Հակառակորդի արձակված գնդակից զինծառայող է մահացել

Հակառակորդի արձակված գնդակից զինծառայող է մահացել

25.09.2012թ.՝ ժամը 11:30-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, ըստ  նախնական տվյալների` հակառակորդի կողմից արձակված գնդակից, հրազենային մարմնական վնասվածք է ստացել և տեղում մահացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վաղինակ Արշավիրի Բաղդասարյանը՝ /ծնվ. 1993թ., 2011-1 զ/կ, Նոր Նորքի ԶԿ/:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 2-րդ մասի 13-րդ կետով /սպանությունը՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը