Լրահոս

26.09.2012 09:30


Կրկին հրդեհներ

Կրկին հրդեհներ

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

   Մասնավորապես` Երևանի Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստորանի մոտակայքում, այրվել է 200 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի մոտակայքում`  5 հա, Սևան-Գեղամավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում՝ 1000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի թիվ 6 մանկապարտեզի մոտակայքում՝ 4000 քմ, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում՝ Ազատան գյուղի մոտակայքում՝ 500 քմ խոտածածկ տարածք: 

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Այս խորագրի վերջին նյութերը