Լրահոս

27.09.2012 17:49


Ավարտվեց «Ջորջիա 2012» ուսումնավարժությունը

Ավարտվեց «Ջորջիա 2012» ուսումնավարժությունը

Այսօր Վրաստանում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի «Ջորջիա 2012» ուսումնավարժության փակման պաշտոնական արարողությունը։

Սեպտեմբերի 22-27-ը Ռուսթավիում ուժեղ երկրաշարժի սցենարով դաշտային ուսումնավարժությանը մասնակցում էր ավելի քան 1000 մարդ` տարբեր որոնողափրկարարական թիմեր, դիտորդներ ու փորձագետներ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրից, ինչպես նաև աղետներին արձագանքող միջազգային տարբեր կազմակերպություններից։

Սկսած 2000 թվականից` սա ՆԱՏՕ-ի աղետների արձագանքումը համակարգող եվրաատլանտյան կենտրոնի (EADRCC) 14-րդ նմանատիպ խոշոր միջոցառումն է։ 2010թ. ՆԱՏՕ-ն «Արմենիա 2010» խորագրով լայնածավալ ուսումնավարժություն էր կազմակերպել Հայաստանում։

Փակման հանդիսավոր արարողությանը պարգևներ հանձնվեցին ուսումնավարժության ընթացքում մասնագիտական բարձր պատրաստվածությամբ աչքի ընկած մասնակիցներին, որոնց թվում էին նաև ՀՀ ԱԻՆ փրկարարական թիմի անդամներ։

Հայկական պատվիրակության ղեկավար, փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը նույնպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից պարգևներ է հանձնել ուսումնավարժության օտարերկրացի մասնակիցներին։

Այս խորագրի վերջին նյութերը