Լրահոս

02.10.2012 16:47


ՊՆ–ը հայտարարում է սցենարի մրցույթ

ՊՆ–ը հայտարարում է սցենարի մրցույթ

ՀՀ պաշտպանության նախարարությունը Բանակի օրվա և ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձի առթիվ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում 2013թ. հունվարի 28-ին կազմակերպվող տոնական հանդիսության համար հայտարարում է 1 ժամ 30 րոպե տևողությամբ համերգային միջոցառման սցենարի մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել համերգային միջոցառման սցենարը և ծախսերի նախահաշիվը:

Ներկայացվող ծրագրում պետք ներառված լինեն հետևյալ աշխատանքները.

1.    բեմի ձևավորում (դեկորներ, լուսաձայնային սարքավորումներ, լեդեր),

2.    նոր երգերի ու պարերի ստեղծում և կենդանի կատարում,

3.    բանակային թեմաներով գովազդային պաստառների և տեսահոլովակների պատրաստում,

4.    դիզայներական նոր մոտեցմամբ բուկլետների և հրավիրատոմսերի պատրաստում,

5.    շքամուտքի և ճեմասրահի (ֆոյե) տոնական ձևավորում:

Մրցույթին ներգրավվող հայտատուներն իրենց փաթեթները պետք է ներկայացնեն ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն (ք. Երևան, Բագրևանդի 5) մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը:

 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 29-44-42 հեռախոսահամարով:

Այս խորագրի վերջին նյութերը