Լրահոս

02.10.2012 17:51


Վահան Հովհաննիսյանը պատգամավորներին՝ ծաղրում էիք, որ Սահակաշվիլին փողկապ է ուտում

Վահան Հովհաննիսյանը պատգամավորներին՝ ծաղրում էիք, որ Սահակաշվիլին փողկապ է ուտում

ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանն ԱԺ-ի հայտարարությունների ժամին խոսել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների մասին և, դիմելով դահլիճում նստածներին, ընդգծել՝ նրանցից շատերը ծաղրում էին, որ Սահակաշվիլիին փողկապ է ուտում, իսկ այսօր նրա ստեղծած երկրում ընդդիմություն կարողանում է հաղթել:

–Փոխարենը մեր երկրում ընդդիմությանը հանձնում են դատարանների ձեռքը, այն էլ միանգամայն անհիմն: Ահա նրանց երկիրը, սա էլ մեր երկիրն է։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք նրանց նախանձենք, չեմ հասկանում: Եթե ձեզ թվում է՝ վրացի գյուղացին ավելի լավ է ապրում, քան հայը, սխալվում եք։ Պարզապես, ընտրակաշառք չեն վերցնում, որովհետև չեն տալիս,–ընդգծել է Վ. Հովհաննիսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը