Լրահոս

04.10.2012 12:43


Հայ-թուրքական գործարար համաժողով Երևանում

Հայ-թուրքական գործարար համաժողով Երևանում

Ս/թ. հոկտեմբերի 5-6-ը Երևանում կայանալու է համաժողով հայ և թուրք գործարարների մասնակցությամբ: Միջոցառումը կազմակերպում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) հետ համատեղ կազմված կոնսորցիումի կողմից:

 

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միությունը հրավիրել է Թուրքիայի արևելյան շրջաններից ավելի քան հիսուն գործարարների, որոնք ներկայացնում են տարատեսակ գործարար ոլորտներ, այդ թվում` թեթև արդյունաբերություն, շինարարություն, ռեստորանային բիզնես, առողջապահություն, նավթարդյունաբերություն, ոսկերչություն և առևտուր: Միջոցառմանը մասնակցելու են նաև Հայաստանի տարբեր գործարար ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր իրենց թուրք գործընկերների հետ հանդիպման ժամանակ կքննարկեն գործարար համագործակցության հնարավորությունները: Համաժողովին հրավիրվել են բանախոսներ, ովքեր կխոսեն Հայաստանի և Թուրքիայի գործարար հարաբերությունների ներկայիս իրավիճակի, վերջինիս հեռանկարների վերաբերյալ, ինչպես նաև երկկողմ գործարար համագործակցությանն առնչվող հաջողված պատմությունների մասին: Համաժողովի բաղկացուցիչ մասը կկազմի պատմաբան, գրող և հրապարակախոս Խաչատուր Դադայանի հեղինակած «Հայոց առևտրատնտեսական գործունեությունը ներկայիս Թուրքիայի տարածքում XVդ. - 1915թ.» փաստերի ժողովածուի ներկայացումը: 

Այս խորագրի վերջին նյութերը