Լրահոս

05.10.2012 10:39


Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Իրանում

Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին նվիրված  միջոցառում Իրանում

Սեպտեմբերի 30-ին Իրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ և Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաև Թեհրանի, Սպահանի և Ատրպատականի հայոց թեմերի թեմակալ  առաջնորդները, ինչպես նաև իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամները:

Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո խոսքը փոխանցվեց ՀՀ անկախության տարեդարձի և Սպահանում հայկական մշակութային օրերին մասնակցելու նպատակով Թեհրան ժամանած ՀՀ Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին: Բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերություններ մակարդակը` Սփյուռքի նախարարը արժևորեց իրանահայ համայնքի դերն ու նշանակությունը երկկողմ հարաբերությունների սերտացման և ամրապնդման գործում: 

Այնուհետև, հյուրերին ողջունեց ԻԻՀ ԱԳ նախարարի տեղեկալ պարոն Աբբաս Արաղչին, ով, ջերմորեն շնորհավորելով անկախության օրվա առթիվ, ամփոփ անդրադարձավ հայ-իրանական բազմաբնույթ հարաբերություններին և նշեց, որ Իրանի իշխանությունները հետայսու ևս պատրաստ են շարունակել քաղաքական, տնտեսական և մշակութային փոխշահավետ համագործակցությունը:

Միջոցառման ընթացքում գեղարվեստական ձեռնարկով հանդես եկավ «ԱՐԱՐԱՏ» երգչախումբը` ներկայացնելով հայ դասական և ժամանակակից երաժշտության ստեղծագործությունները: 

Այս խորագրի վերջին նյութերը