Լրահոս

05.10.2012 17:12


Քլինթոնը Բիձինա Իվանիշվիլիին շնորհավորել է. տեղեկացնում է Սահակաշվիլիի կայքը

Քլինթոնը Բիձինա Իվանիշվիլիին շնորհավորել է. տեղեկացնում է Սահակաշվիլիի կայքը

Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Միխայիլ Սահակաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ։ Զրույցի թեման եղել է հոկտեմբերի 1-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունը և հետընտրական շրջանում ԿԸՀ անդամների վրա գործադրվող ճնշումները:

Հատկանշական է, որ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է նաև, որ հեռախոսազրույց են ունեցել նաև Քլինթոնն ու Բիձինա Իվանիշվիլիին, և ԱՄՆ պետքարտուղարը  նրան շնորհավորել է «Վրացական երազանքի» հաղթանակի կապակցությամբ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը