Լրահոս

08.10.2012 09:36


Բարսելոնա–Ռեալ՝ 2։2. Մեսսիի ու Ռոնալդուի դուբլները (տեսանյութ)

Բարսելոնա–Ռեալ՝ 2։2. Մեսսիի ու Ռոնալդուի դուբլները (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում երեկ կայացավ հերթական «էլ կլասիկո»–ն։ Կրկին իրենց ուժերը չափեցին իսպանական ֆուտբոլի «գրանդ»–ները՝ «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալ»–ը։ Խաղն անցավ դիտարժան պայքարում, աչքի ընկավ գոլառատությամբ և ավարտվեց ոչ ոքի՝ 2։2։

Հետաքրքրական է, որ երկու թիմերի կազմերում էլ գոլերի հեղինակներ դարձան թիմերի առաջատարներ և աշխարհի լավագույն ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն։ Առաջինը հաջողության հասավ «Ռեալ»–ը, ապա «Բարսա»–ն հավասարեցրեց, իսկ հետո Մեսսի դիպուկ իրացրած տուգանային հարվածով առաջ անցավ հաշվի մեջ։ Սակայն խաղի 66-րդ րոպեին Ռոնալդուն կրկին հավասարեցրեց խաղը։ Մնացած ժամանակահատվածում եղան մի շարք վտանգավոր պահեր, սակայն գոլեր այլևս չեղան։

Խաղի գոլերը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը