Լրահոս

06.11.2012 14:10


Հովհաննես Սահակյան. «Արտառոց բան չկա, դա ոլորտով մտահոգված մարդու խոսք էր»

Հովհաննես Սահակյան. «Արտառոց բան չկա, դա ոլորտով մտահոգված մարդու խոսք էր»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք անսպասելի՞ էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի արած քննադատական հայտարարությունը արդարադատության նախարարության հասցեին, պատասխանել է.

–Անսպասելի ոչինչ չկար, որովհետև մարդը, որպես քաղաքական ուժի ղեկավար, ոլորտի հետ կապված իր մտահոգությունն է հայտնել, որը, կարծում եմ, կդառնա որոշակի քննարկման առարկա։ Կարծում եմ՝ դա մտահոգ մարդու խոսք էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը