Լրահոս

14.11.2012 10:05


Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, աշխարհում նշում են շաքարախտի դեմ պայքարի օրը։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում այս հիվանդությունը լայն տարածում ունի և համարվում է դարի հիվանդություն: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալով` աշխարհում ավելի քան 250 մլն մարդ տառապում է շաքարախտով: Հայաստանում ևս պատկերը մտահոգիչ է: Հիվանդների թիվը հասնում է 50 հազ.–ի: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այդ թիվն ամեն տարի ավելանում է: Հաճախ նկատվում է նաև երիտասարդների շրջանում: Մասնագետները շաքարախտով տառապողներին հորդորում են հիվանդությունը դատավճիռ չհամարել: Միայն պետք է հետևել բժշկի խորհուրդներին, ժամանակին ընդունել նշանակված դեղորայքն ու պարբերաբար անցնել բուժզննում:

Մանագետների կարծիքով՝ այս հիվանդությունը սխալ ապրելակերպի, վատ սովորությունների ու սթրեսների հետևանք է: 

Այս խորագրի վերջին նյութերը