Մեկնաբանություն

16.11.2012 13:45


Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Ինչպես տեղեկացրել էր ՀՀ նախագահի գրասենյակը, Սերժ Սարգսյանը մեկնել է արձակուրդ և այն անցկացնելու է արտերկրում։ Որոշակի վայրը չի նշվում։

Տեղեկություններ կան, որ ՀՀԿ ղեկավարը հիվանդություն ունի և մոտ քսան օր բուժվելու է։ Դե հիմա մարդ է, կարող է նաև հիվանդանալ ու գնալ բուժվելու, բայց արի ու տես, որ սերժամետ լրատվամիջոցներն իրական «բոևիկի» վերածեցին Սերժի արձակուրդը և քաղաքական աստառ տվեցին դրան։

Սերժամետներն է՛լ ավելի զոռ տվեցին իրենց «մուտիլովկայածին» երևակայությանը, երբ արձակուրդ վերցրեց և արտերկիր մեկնեց նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Մի ամբողջ դավադրության տեսություն մատուցվեց հանրությանը։

Սերժի արձակուրդ մեկնելը լրատվական դաշտի գեղամյանները կապեցին է՛լ բազմազբաղ Շարմազանովի ելույթների, է՛լ Քոչարյանի վերջին հարցազրույցի, է՛լ Աշոտյանի պահած իրեղեն ապացույց կարմիր «շոռտիկի», է՛լ դրսից մի երկու կիլոգրամ «դաբրո» բերելու ու է՛լ եսիմինչերի հետ։

«Անկախ» մամուլն այնքան շատ անդրադարձավ Սերժի արձակուրդին, որ ակամայից կասկած առաջացրեց մեջս՝  կարո՞ղ է այլ նպատակով է նախագահն արտերկիր մեկնել։ «Կարո՛ղ է»,–ասաց ներքին ձայնս, ու ես անմիջապես հիշեցի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և համատեղությամբ ԱԺ–ում նախագահի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի ասածները։ Որևէ բան չենք ակնարկում, պարզապես այնքան շատ խոսեցին էդ խեղճ մարդու արձակուրդից, որ հազար ու մի բան անցավ մտքներովս։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը