Լրահոս

11.12.2012 21:27


2013թ. գլխավոր գույնը՝ զմրուխտ կանաչ

2013թ. գլխավոր գույնը՝ զմրուխտ կանաչ

Դիզայնի ոլորտում գույնի ընտրության չափորոշիչների սահմանմամբ հայտնի «Պանտոն» ընկերությունը զմրուխտ կանաչ հայտարարել է 2013թ. գույնը: Ամեն տարի  դեկտեմբերին  «Պանտոն» –ը հրապարակում է եկող տարվա իր «գունային կանխատեսումը»: Անցնող տարվա համար դա նարնջագույնն է եղել:

«Կանաչի երանգները բնության մեջ ամենատարածվածն են, մարդկային աչքը բոլոր գույներից հենց այդ մեկն է առաջին հերթին նկատում,-այսպես է այդ  գույնի  ընտրությունը  բացատրում Լեաթրիս Այզմանը՝ երանգների ինստիտուտի գործադիր տնօրենը։–Ամբողջ աշխարհում սիրված և վառ երանգով օժտված զմրուխտագույնը կիրառելի է թե նորաձևությունում, թե շինությունների ներքին հարդարանքում»։

Հայտնի շատ ապրանքանիշներ, այդ թվում «Շանելը», «Ռոբերտո Կավալին», «Ջոնաթան Սանդերսը» և «Կենզոն», բազմիցս են իրենց հավաքածուներում հագուստները  ներկայացրել զմրուխտյա երանգներով:

Այս խորագրի վերջին նյութերը