Լրահոս

17.12.2012 10:35


Աֆղանստանում ական է պայթել. ցախ հավաքող աղջիկները զոհվել են

Աֆղանստանում ական է պայթել.  ցախ հավաքող աղջիկները զոհվել են

«Ասոշիեյթեդ փրես»–ը հաղորդում է, որ Աֆղանստանում պայթյունի հետևանքով  10 երեխա է զոհվել: Բոլորը եղել են 9-13 տարեկան  աղջիկներ: Երախաները ցախ հավաքելիս են եղել, երբ ական է պայթել: 10-ը մահացել է, իսկ երկուսին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Տեղական ոստիկանությունը լրագրողներին հայտնել է, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է դաշտում ական հայտնվել: Կատարվածի  հանգամանքներն  ու պատճառները պարզվում են:

Այս խորագրի վերջին նյութերը