Լրահոս

17.12.2012 01:45


Մատաղիսի գործով ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի, Ռազմիկ Սարգսյանի փաստաբան Հայկ Ալումյանի պաշտպանական ճառը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ԻՐԱՎԱՍՈւԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ

Ամբաստանյալներ Ռազմիկ Սարգսյանի,

Մուսա Սերոբյանի և Արայիկ Զալյանի

պաշտպան` փաստաբան Հայկ Ալումյանից

Հարգելի Դատարան, դատավարության հարգելի մասնակիցներ.

Այս ճառն ինձ համար տարբերվում է իմ փաստաբանական պրակտիկայում նախկինում ներկայացված մյուս բոլոր ճառերից նրանով, որ այս իմ ճառով ես, առաջին հերթին, դիմում եմ տուժողներին, և նոր միայն` Դատարանին ու դատավարության մյուս  մասնակիցներին:

Մի հայտնի իրավաբան ժամանակին ասել է, որ ամենալավ ճառը դա այն ճառն է, երբ պաշտպանը կարող է սահմանափակվել, միայն ասելով` «հարգելի դատարան, դատաքննության ժամանակ Դուք ամեն ինչ տեսաք ու լսեցիք, ես ոչինչ չունեմ ավելացնելու»:

Այս դատաքննությունն ընթացավ այնպես, որ իրոք, ես կարող էի իմ ճառում միայն ասել` «բոլորդ տեսաք, լսեցիք ու համոզվեցիք, ամեն ինչ բոլորիդ համար արդեն պարզ է ու ես ոչինչ չունեմ ավելացնելու»:

Ես, հավանաբար, սահմանափակվեի հենց այսքանով, եթե տուժող Ռոման Եղիազարյանի հարազատները ներկա գտնված լինեին բոլոր դատական նիստերին: Այդ դեպքում ես համոզված կլինեի, որ նրանց եզրահանգումները չեն կարող տարբերվել Հովսեփ Մկրտումյանի ծնողների եզրահանգումներից: Ակնհայտ է, որ տուժողներին, ի տարբերություն շատերի, այս գործով հետաքրքրում է միմիայն ճշմարտությունը. ի տարբերություն դատախազության, նրանք մտահոգված չեն գերատեսչական շահերով ու գործը խեղաթյուրած քննիչների  հետագա ճակատագրով, ի տարբերություն դատարանների, նրանք մտահոգված չեն նրանով, թե որքան վնասներ կկրի պետական բյուջեն, երբ ապացուցվի, որ ամբաստանյալների տարիներ տևած կալանավորումը եղել է անօրինական:

Ուստի, ի դեմս տուժողների, ես տեսնում եմ մի լսարան, որն` առավել քան մյուսները շահագրգռված կլինի` այս ճառում ներկայացված փաստարկները լսելու և օբյեկտիվ գնահատելու համար:

Հարգելի տուժողներ, հարգելի Դատարան, հարգելի մասնակիցներ: Տուժողի վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ Ռազմիկ Սարգսյանը տվել է «□խոստովանական» ցուցմունքներ ու միաժամանակ նույնը պնդել դեպքի վայրում` քննչական փորձարարության ժամանակ: Նշեմ, որ այս «խոստովանական» ցուցմունքը բոլորի մոտ է հարցեր առաջացրել, իսկ մեղադրողները իրենց ճառի մեծ մասը հիմնել են այդ խոստովանության վրա: Տուժող Եղիազարյանի իրավահաջորդը, մասնավորապես, որ Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքը նրա ու մյուս ամբաստանյալների մեղավորության անհերքելի ապացույց է: Տուժողի իրավահաջորդը չի կարող հավատալ, որ անմեղ մարդը կարող է սպանության մեջ խոստովանել` նույնիսկ եթե նրա նկատմամբ բռնություններ են գործադրվել:

Այս կապակցությամբ տուժող Եղիազարյանի իրավահաջորդին, ինչպես և Դատարանին, մեղադրողներին ու մյուս մասնակիցներին հիշեցնեմ, որ այս գործով մենք ունեցել ենք ևս մեկ «խոստովանական» ցուցմունք: Արման Գրիգորյանը, ով ներկայումս սույն գործով անցնում է որպես վկա, ժամանակից նույնպես խոստովանել է այս սպանությունները մասնակցելու մեջ: Ընդ որում, որպես սպանության համակատարողներ, նա մատնանշել է բոլորովին այլ անձանց և սպանության բոլորովին այլ պարագաներ ու հանգամանքներ:

Այսպիսով, եթե Ռազմիկ Սարգսյանի «խոստովանությունը» ճիշտ է, ուրեմն` սուտ է Արման Գրիգորյանի «խոստովանությունը»: Իսկ եթե ճիշտ է Արման Գրիգորյանի «խոստովանությունը», ուրեմն իրականությանը չի համապատասխանում Ռազմիկ Սարգսյանի խոստովանությունը:

Ես կուզեի, որ բոլորի համար պարզ լիներ մի բան` եթե որևէ մեկը (հատկապես` զինծառայողը և հատկապես ռազմական ոստիկանությունում պահվելուց հետո) խոստովանել է, որ ինքը կատարել է այս սպանությունները, դա դեռ երաշխիք չէ, որ նա իրոք դա արել է: Այն, որ մենք այս գործով ունենք երկու անձանց բոլորովին իրարից տարբերվող ու իրար բացառող «խոստովանություններ», խոսում է այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից կիրառված են եղել այնպիսի մեթոդներ, որոնք հանգեցրել են իրականությանը չհամապատասխանող «խոստովանությունների» (անկախ նրանից, թե ում խոստովանությունն է սուտ` Ռազմիկինը, Արմանինը, թե` երկուսինն էլ): Ավելի հստակ այդ մեթոդների (դաժանագույն, խոշտանգման մակարդակի հասնող ծեծերի, սպառնալիքների ու վիրավորանքների) մասին իրենց ցուցմունքներում նշել են ամբաստանյալները: Ավելին, այն մասին, որ նախաքննության ընթացքում տեղի են ունեցել անօրինական ձերբակալություններ և բռնություններ, դատաքննության ընթացքում տրված իրենց ցուցմունքներում նշել են գործով վկաներ Սամվել Ենգիբարյանը, Արմեն Միկինյանը, Սերյոժա Սահակյանը, Էդիկ Հարությունյանը, Մարիետա Հարությունյանը:  Պարզվեց, որ ապօրինի ձերբակալում է կիրառվել նույնիսկ Էդիկ Հարությունյանի անչափահաս դստեր նկատմամբ: Իսկ նշված վկաների կողմից նկարագրված` իրենց նկատմամբ բռնությունները համընկնում են ամբաստանյալների նկարագրած բռնությունների հետ:

 

Ասվածից հետևում է, որ այս գործով արված «խոստովանությունը» ինքն իրենով չի կարող վկայել «խոստովանող» անձի մեղավորության մասին: Անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք այդ «խոստովանական» ցուցմունքները թույլատրելի են որպես ապացույց, այդ «խոստովանությունները» որքանո՞վ են համապատասխանում գործի մյուս ապացույցներին, չկա՞ն արդյոք այդ «խոստովանությունները» հերքող ապացույցներ:

Մեղադրողները վերլուծել են Ռազմիկ Սարգսյանի «խոստովանական» ցուցմունքները միայն մեկ տեսանկյունից` այլ ապացույցներով հաստատված լինելու առումով: Որպես այդ «խոստովանությունը» հաստատող ապացույց, մեղադրողները հիշատակել են այն հանգամանքը, որ այդ ցուցմունքներում ճիշտ են նշված հանգուցյալների հասակները, զինվորական գոտու և գլխարկի հանգամանքը, Ռոման Եղիազարյանի վզին ձողով հարվածելը, զինվորների` արդեն մահացած վիճակում ջրի մեջ հայտնվելու հանգամանքը: Նաև վկայակոչվել է այն հանգամանքը, որ դեպքի հաջորդ օրը ջրանցքի մոտ տեսել են երկու ոտքերի սղալու հետքեր, իսկ Ռազմիկ Սարգսյանն իր ցուցմունքում նույնպես նշել է, որ դիակներից մեկը ջրանցք գցելուց առաջ դրել են գետնին և քարշ տվել:

Մեղադրողների նման փաստարկները չեն դիմանում քննադատության: Ինչպես դատաքննության ընթացքում նշեց Ռազմիկ Սարգսյանը, իր ցուցմունքները վերցված են եղել բռնությունների ազդեցության ներքո, քննիչի թելադրանքի տակ: Հետևապես, այդ ցուցմունքներում կարող էին տեղ գտնել ցանկացած տեղեկություններ, որոնք այդ պահին հայտնի էին քննիչին[1] և կարող էին թելադրվել Ռազմիկ Սարգսյանին: Ընդ որում, ինչպես հայտնի է ՌՈ և զինվորական դատախազության գործերի հետ առնչված իրավաբաններին, այն դեպքերում, երբ ցուցմունքներ կորզելու համար կիրառված են լինում բռնություններ, այդպիսի ուղղորդումը կարող է լինել ինչպես ուղղակի (երբ բոլոր փաստերն ու ամբողջ ցուցմունքը պարզապես թելադրվում է), այնպես էլ անուղղակի (երբ ցուցմունք տալուց առաջ անձի ներկայությամբ քննիչներն իրար պատմում են դեպքի մանրամասները, հետո նոր հարկադրում ցուցմունք տալ):

Ռազմիկ Սարգսյանի «խոստովանական» ցուցմունքների ճշմարտացիությունը հաստատելու համար, մեղադրողները վկայակոչել են Ղևոնդ Եգորյանի և Մնացական Ավագյանի ցուցմունքները: Ըստ այս վկաների, Ռազմիկը իրենց ներկայությամբ ընդունել է, որ սպանությունը կատարել է ինքը` մյուս ամբաստանյալների հետ միասին:

Մեղադրողները հաշվի չեն առնում այն հանգամանքը, որ Ղևոնդ Եգորյանը հենց այն անձնավորություններից մեկն էր, ով մեղադրվում էր Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանությունը կատարելու մեջ և քրեական պատասխանատվությունից ազատվեց միայն այն բանի շնորհիվ, որ նախաքննական մարմինը, փոխելով վարկածը, մեղադրանք առաջադրելով Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին և Արայիկ Զալյանին:

Ինչ վերաբերվում է Մնացական Ավագյանի ցուցմունքին, ապա այդ կապակցությամբ Ռազմիկ Սարգսյանը նշեց, որ այդ օրը իրեն տարել էին «նկարահանման», ծեծված, ջարդված բերել էին դատախազության ՀԱԿ, քննիչ Արմեն Հարությունյանը հանձնարարեց, որ իրեն ոչ ոք մոտիկ չգա, որից հետո ինքը տեսել է Մնացական Ավագյանին` բոլորի (նկատի ունի` ոստիկանների ու քննիչների) հետ միասին կանգնած, մտերիմ խոսելիս, որից հետո Ավագյանը մտել է իր մոտ` ՀԱԿ և հարցեր տվել, իսկ ինքը պատասխանել է, որ այո, իրենք են սպանել, մտածելով, որ Ավագյանը նրանց մարդն է, նրանց կողմից է ուղարկված: Նմանօրինակ իրավիճակ է հանդիպել Միշա Հարությունյանի գործով, երբ Եվրոպական Դատարանում ՀՀ Կառավարությունը հղում էր կատարում այն փաստի վրա, որ խոշտանգումների ազդեցության տակ ցուցմունքներ  տված վկաները հետագայում` առանց խոշտանգողների ներկայության պնդել էին իրենց այդ ցուցմունքները: Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով կայացված իր վճռի 65-րդ կետում Եվրոպական դատարանն արդարացիորեն նշել է` «կային բավարար ապացույցներ առ այն, որ վկաներ Տ-ն և Ա-ն ենթարկվել են հետագայում խոշտանգումների ենթարկվելու և իրենցից վրեժ  լուծելու վերաբերյալ շարունակական սպառնալիքների 1999թ. ընթացքում և 2000թ. սկզբին: Ավելին, այն փաստը, որ նրանք դեռևս զինվորական ծառայության մեջ էին, անկասկած կարող էր իրենց ավելի վախեցնել և ազդեցություն ունենալ ցուցմունքների վրա»: Նման իրավիճակում էր գտնվում նաև Ռազմիկ Սարգսյանը, որի համար այդ պահին որևէ տարբերություն չկար Մնացական Ավագյանի, ոստիկանության աշխատակիցների և քննիչների միջև:

Ընդ որում, մեղադրողները շրջանցեցին այս վկայի ցուցմունքի հետ կապված ևս մեկ կարևոր փաստ` դատաքննության ժամանակ տրված իր ցուցմունքում այս վկան հայտնեց, որ այնուամենայնիվ, իրեն արժանահավատ չթվաց, որ սպանությունը կատարվել է Ռազմիկ Սարգսյանի կողմից: Այն հարցին, թե ինչու՞ դա Ձեզ հավատ չներշնչեց, վկան պատասխանեց հետևյալը. «Քանի որ էդ տեսակ գազանաբար սպանությունը զինվորների կողմից իրականացված լինելու հանգամանքը ինձ հավատ չէր ներշնչում: Բացառվում էր, որ զինվորը զինվորին էդ տեսակ դաժանաբար սպաներ: Առնվազն ինչքա՞ն հարբած պիտի լինեին մարդիկ, որ էդքան դաժանաբար սպանեին: Քանի որ նախադեպեր էլ կային, ապացույցներ էլ, թե ոնց են մարդկանց ծեծել, ես դատախազությունում էլ ասել եմ, որ էդ քաղաքացիական մարդիկ են արել: Իմ օպերատիվնիկի մտածելով էդպես էր»:

Ահա թե ինչն է պատճառը, որ մեղադրողները իրենց ճառում հղում են կատարում այս վկայի 09.03.2005 թվականի, այլ ոչ թե սույն դատաքննության ժամանակ տված ցուցմունքի վրա:

Ամբաստանյալները պնդում են, որ Ռազմիկ Սարգսյանի ծնողների ուղարկած սնունդը իրենք ստացել ու ջրաչափի շինությունում կերել են ոչ թե դեպքի օրը` 24.12.2003 թվականին, այլ` 23.12 2003 թվականին: Հերքելու համար այս փաստը, մեղադրողներն իրենց ճառում նշել են, որ Էդիկ Հարությունյանի ԳԱԶ-24 մակնիշի սպիտակ ավտոմեքենան զորամասի ուղղությամբ է գնացել հենց դեկտեմբերի 24-ին, մինչդեռ ամբաստանյալներն ընդունում են, որ տեսել են այդպիսի մեքենա: Նույն նպատակով մեղադրողները հղում են կատարել Արման Թադևոսյանի նախաքննական ցուցմունքին այն մասին, որ դեպքի օրը` 24.12.2003 թվականին, զորամասի պատի վրայով զորամաս են մտել երեք զինծառայող, որոնցից մեկի բուշլատի տակ ինչ-որ բան էր թաքցված: Ինչպես նաև` վկայակոչվել է դատաքննության ընթացքում չհարցաքննված վկա Տիգրան Եփրեմյանի նախկինում տրված ցուցմունքներն այն մասին, որ իր հետ կապի մեքենայում ծառայող Մուսա Սերոբյանը Ռազմիկ Սարգսյանի «վեշը» վերացնելու համար գնացել է դեկտեմբերի 24-ին:

Ինչ վերաբերվում է Արման Թադևոսյանի ցուցմունքին, ապա պարզ չէ, թե այդ ի՞նչ երեք հոգի է նա տեսել դեկտեմբերի 24-ին: Հիշեցնենք, որ այս վկան հայտնեց, որ ամբաստանյալներին ճանաչում է դատավարությունից:

Իսկ ինչ  վերաբերվում է Տիգրան Եփրեմյանին, ապա նրա ցուցմունքը ամբողջությամբ համապատասխանում է ամբաստանյալների ցուցմունքներին, բացառությամբ նրա, որ ցուցմունքում ներկայացված  իրադարձությունները տեղի են ունեցել ոչ թե դեկտեմբերի 24-ին, ինչպես որ նշում է տվյալ վկան, այլ` 23-ին: Վկան առաջին անգամ հարցաքննվել է 2004 թվականի ապրիլի 29-ին, այսինքն` իր կողմից նկարագրվող իրադարձություններից ավելի քան 4 ամիս անց: Ուստի չափազանց մեծ է հավանականությունը, որ նա պարզապես 1 օրով շփոթել է իր ցուցմունքում նկարագրված իրադարձությունների ամսաթիվը: Ճիշտ է, վկան նշում է, որ այդ օրը ինքը հիշում է, քանի որ այդ ժամանակ իր արձակուրդից վերադառնալու օրվանից անցել էր մեկ շաբաթ, սակայն այդ հաշվարկը նույնպես կարող է խաբուսիկ լինել: Չորս ամիս անց վկան կարող է շփոթել` նշված օրը իր արձակուրդից գալուց անցել էր վեց, թե յոթ օր: Նույն հաջողությամբ, այս վկան իր ցուցմունքում պնդել է, որ □վեշի□ հետևից գնալուց հետո Մուսա Սերոբյանը վերադարձել է մեկ ժամից: Այնինչ այդ մեկ ժամը վկան նույնպես շփոթում է` քրեական գործի տվյալները անհերքելիորեն վկայում են, որ այդքան ժամանակում հնարավոր չէր գնալ ԿՍ-ներ, վերցնել Ռազմիկ Սարգսյանի ծանրոցը, վերադառնալ, ջրաչափի շինությունում ուտել և վերադառնալ զորամաս: Վկան պարզապես շփոթում է, ինչը այդքան ժամանակ անցնելու պարագաներում բնական է: Հավասարապես, վկան շփոթում է նաև իր նկարագրած իրադարձության օրը` դեկտեմբերի 23-ի փոխարեն մատնանշելով 24-ը:

Մինչդեռ գործով հարցաքննված վկա Կարապետ Կարապետյանը միանշանակ պնդեց, որ Ռազմիկ Սարգսյանը իրենց հյուրասիրել է իր ստացած ուտելիքը հենց դեկտեմբերի 23-ին: Այդ օրը վկայի համար հատկապես հիշարժան է եղել մի շարք պատճառներով` հենց այդ օրը իր համածառայակիցները եկել էին արձակուրդից, այդ կապակցությամբ նրանց բերած ուտելիքներն են կերել և Ռազմիկը իր հերթին իր ստացած ուտելիքն է հյուրասիրել իսկ Մուսան սուրճ է բերել: Վկան նույնիսկ մանրամասներով հիշեց, թե ով ինչ ուտելիք էր  այդ օրը բերել և ասաց, որ դա միակ դեպքն է եղել, երբ Ռազմիկը ծանրոց է ստացել ու իրենց հյուրասիրել: Նշեց նաև, որ օրը հիշարժան էր նրանով, որ հիվանդանոցից տեղափոխել էին զորանոց: Մյուս օրը իրենց տարել են դիրքեր:

Իսկ ինչ  վերաբերվում է մեղադրողների ճառում վկայակոչված` գործով վկա Սերյոժա Սահակյանի ցուցմունքին, ապա այս ցուցմունքը ոչ թե մեղադրական, այլ պաշտպանական կողմի ապացույց է: Այսպես, մեղադրողները նշում են, որ այս վկան ցուցմունք է տվել այն մասին, որ դեկտեմբերի 24-ին ժամը 20:30-ին Մատաղիս գյուղից զորամասի մոտով անցնելիս, Զոյայի խանութի կողմից գոռգոռոցներ է լսել և տեսել է ԳԱԶ-24 մակնիշի սպիտակ գույնի ավտոմեքենա: Էդիկ Հարությունյանի խանութի մոտ հանդիպել է նրա կնոջն ու աղջկան, որոնք ասել են, որ գոռոցի, կռվի, ծեծի, օգնություն կանչելու ձայներ են լսել: Այսպիսով, Զոյայի խանութի կողմից ձայներ լսելու փաստը ոչ թե հաստատում, այլ` հերքում է մեղադրանքը, վկայում այն մասին, որ ճիշտ էին Էդիկ Հարությունյանի  ու նրա ընտանիքի անդամների այն ցուցմունքները, որ ձայները լսվել են զորամասի կողմից: Այս ցուցմունքով ևս մեկ անգամ հերքվում է ներկայումս քննարկվող վարկածը և հաստատվում են ոչ թե Ռազմիկ Սարգսյանի, այլ` Արման Գրիգորյանի «խոստովանական» ցուցմունքում նշված փաստերը:

Ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2006 թ-ի որոշմամբ գործն ուղարկված էր նոր նախաքննության: Վճռաբեկ դատարանը գտել էր, որ` այդ պահին առկա ապացույցները բավարար չեն` ամբաստանյալներ Ռ.Սարգսյանի, Մ.Սերոբյանի և Ա.Զալյանի մեղավորության մասին հետևություն անելու համար:

Տրամաբանությունը հուշում է, որ` նույն մեղադրական ապացույցների պարագաներում, ամբաստանյալների նկատմամբ չի կարող մեղադրական դատավճիռ կայացվել:

Մինչդեռ, ինչպես տեսանք մեղադրողների ճառից, նրանց կողմից վկայակոչված բոլոր ապացույցները արդեն իսկ գոյություն ունեին:

Մինչդեռ, Վճռաբեկդատարանիորոշմանհամաձայն`

1. «... Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է ստուգել Վահան Մկրտչյանի ցուցմունքներում նշված փաստարկները, հետազոտել մատյանների զննում կատարելու վերաբերյալ 2004 թվականի հունիսի 20-ի արձանագրությունը, հարցաքննել այնտեղ նշված զինծառայողներին, Վահան Մկրտչյանի նկատմամբ նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն և ձեռք բերված տվյալների հիման վրա հանգել համապատասխան հետևությունների ...»:

(տես` Վճռաբեկ դատարանի որոշման 14-րդ էջը)

Փաստորեն, Վճռաբեկ դատարանը համարել է, որ իր տրամադրության տակ գտնված գործի նյութերով չի հիմնավորվում նախաքննական մարմնի այն վարկածը, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնվել 24.12.2003 թ-ին:

Վճռաբեկ դատարանի որոշումից հետո մեղադրանքի կողմը այս հարցի վերաբերյալ կատարվել է ընդամենը երկու գործողություն` հարցաքննվել է Վահան Մկրտչյանը, որը շարունակել է պնդել, որ ծանրոցը Ռ.Սարգսյանին է հանձնել հենց 23.12.2003 թ-ին և նշանակել է դատահոգեբուժական փորձաքննություն, որով հաստատվել է, որ Վահան Խաչատուրի Մկրտչյանը որևէ հոգեկան հիվանդությամբ չի տառապել և չի տառապում, ներկայումս նրա մոտ հիշողության խանգարումներ չեն հայտնաբերվում և նա կարող է ճիշտ ընկալել, ըմբռնել, վերարտադրել ու ճիշտ ցուցմունքներ տալ ինչպես հիշողության կորստին նախորդող ժամանակահատվածի, այնպես էլ հետագա դեպքերի ու իրադարձությունների վերաբերյալ (23/142):

Այնուամենայնիվ, այժմ մեղադրողները, հիմնվելով այն նույն ապացույցների վրա, որոնք արդեն իսկ գոյություն են ունեցել Վճռաբեկ դատարանի որոշումը կայացնելու պահին, պնդում է, որ ծանրոցը ստացվել է դեկտեմբերի 24-ին, այլ ոչ թե 23-ին:

Նոր նախաքննության ընթացքում նաև բացահայտ կերպով խախտվել են Վճռաբեկ դատարանի որոշման այս կետի մյուս պահանջը` չէր կատարվել 2004 թ-ի հունիսի 20-ի արձանագրությունում նշված անձանց հարցաքննությունը, միջոցներ չէին ձեռնարկվել Վահան Մկրտչյանի ցուցմունքները ստուգելու համար: Այդ բացը մեղադրանքի կողմը փորձեց լրացնել այս դատավարության ընթացքում, սակայն մեղադրանքը հիմնավորող որևէ նոր ապացույց ձեռք չբերվեց:

2.  «Անհրաժեշտ է կատարել քննչական փորձարարություն»:

(տես` Վճռաբեկ դատարանի որոշման 18-րդ էջը)

Փորձարարությունը քննիչի կողմից կատարվել է 13.06.2007 թ-ին: Ինչպես նշեցին մեղադրողներն իրենց ճառում` «Քննչական փորձարարությամբ հաստատվել է, որ Մատաղիս գյուղում տեղակայված, Էդիկ Հարությունյանին պատկանող խանութ-կրպակում գտնվելու պայմաններում ջրաչափի կիսաքանդ շինությունից ձայնի միջին, ապա ամբողջ ուժով բղավոցները ամբողջությամբ լսելի և ընկալելի են: Զոյայի կրպակի մոտից հնչած միջին, ապա ամբողջ ուժով բղավոցները չեն լսվել: Զորամասի զուգարանի մոտից միջին ուժով բղավոցը չի լսվել, ամբողջ ուժով բղավոցը լսվել է շատ ցածր, 1 մասնակցի և 1 ընթերակայի ձայն չեն լսել, մյուս մասնակիցն ու ընթերական բղաված 3 բառերից լսել են միայն 2-ը»:

 

Սակայն, քննիչի կողմից քննչական փորձարարության կատարման կարգը և դրա արդյունքում կազմված արձանագրությունը մի շարք էական թերություններ են պարունակում: Մասնավորապես, քննչական գործողությունը կատարված է ժամը 16:05-ից մինչև 16:40-ը, մինչդեռ գործով անցնում է, որ ձայները վկաների կողմից լսվել են գիշերային ժամին: Հանրաճանաչ է, որ գիշերային ժամերին ձայները լսվում են ավելի պարզ, քան` ցերեկային ժամերին: Քննիչի կողմից չի պարզվել այն հանգամանքը, թե որքանով կարող է տարբերվել ձայնի լսելիությունը ցերեկվա և գիշերվա ժամերին: Նաև չի պարզվել, թե ինչ կերպ է փոխվում լսելիությունը` կապված տարվա եղանակից: Այս հարցը նույնպես ենթակա էր պարզման, քանի որ դեպքը տեղի է ունեցել ձմռանը, իսկ քննչական փորձարարությունը կատարվել է ամռանը` 13.06.2007 թ-ին:

Բացի այդ, փորձարարությանը մասնակցել է երկու ընթերակա:

Սակայն քննչական գործողության արձանագրությունից երևում է, որ ընթերակաները գտնվել են այնտեղ, որտեղ կանգնած են եղել գործով վկաները, որոնք պետք է լսեին փորձնական բղավոցների ձայները: Քանի որ ընթերակաները չեն գտնվել բղավոցները արձակողի կողքը բղավելու ժամանակ, որևէ հիմք չկա համոզված լինելու, որ այդ բղավոցները իրականում եղել են բավարար ուժգնությամբ: Վերը նշված պայմաններում, կատարված քննչական փորձարարությունը որևէ ապացուցողական արժեք տվյալ գործի համար չի կարող ունենալ: Դրա կատարումը կրել է ձևական բնույթ` ընդամենը վճռաբեկ դատարանի որոշումը կատարելու տպավորություն ստեղծելու համար:

Նկատի ունենալով, որ հարցը չափազանց կարևոր էր գործի համար, պաշտպանը, ամբաստանյալ Արայիկ Զալյանը և տուժող Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանը այցելել են նշված վայր, կատարել բոլոր այն գործողությունները, որոնք պետք է կատարվեին քննիչի կողմից քննչական փորձարարության ժամանակ ու տեսաձայնագրառել են այդ գործողությունները: Տեսաերիզը ներկայացվել է դատարան, հետազոտվել դատաքննության ընթացքում և, դատարանի որոշմամբ, ճանաչվել ապացույց:

Տեսաերիզի վերարտադրությունը ակնհայտորեն ցույց տվել, որ նախ` եթե դեպքը տեղի ունենար ջրաչափի շինության մոտ, ապա բացառված էր, որպեսզի Էդիկ Հարությունյանը, նրա կինը և դուստրերը այն չտեսնեին կամ շփոթեին զորամասի կողմից եկող ձայների հետ: Երկրորդը` ամենայն հստակությամբ պարզվեց, որ զորամասի ուղղությունից եկող ձայները ոչ մի պարագաներում հնարավոր չէ շփոթել ջրաչափի շինության կողմից եկող ձայների հետ: Ավելին, հաշվի առնելով, որ գործով պարզված է, որ վկա Մարետա Աղաջանյանը, քննարկվող իրադարձությունների ընթացքում որոշ ժամանակ գտնվել է կամրջի վրա, էական էր, թե կարո՞ղ էր արդյոք նրա համար տեսանելի չլինել ջրաչափի շինության մոտակայքում տեղի ունեցող գործողությունները և կամ` հնարավոր էր արդյոք չհասկանալ, որ իրադարձությունները տեղի են ունենում այդ շինությունում կամ դրա մոտակայքում, այլ ոչ  թե զորամասի պատի հարևանությամբ: Տեսաձայնագրության վերարտադրությունը պարզորոշ ցույց տվեց, որ եթե իրադարձությունները տեղի ունենային այնտեղ ու այնպես, ինչպես դա նկարագրում է մեղադրանքի կողմը, ապա բացառված է, որպեսզի Էդիկ Հարությունյանը և նրա ընտանիքի անդամները դրանք շփոթած լինեին զորամասի կողմից կատարվող իրադարձությունների հետ:

Ավելին, ինչպես արդեն ասվեց վերևում, գործով վկա Սերյոժա Սահակյանը նույնպես կռվի ձայները լսել է Զոյայի խանութի կողմից:

3.  «Նոր նախաքննությամբ անհրաժեշտ է պարզել, թե երբ, որտեղից և ինչ հանգամանքներում է գարեջրի շիշը հայտնվել շինությունում, և ինչ առնչություն ունի այն հանցագործության դեպքին»: (տես` Վճռաբեկ դատարանի որոշման 16-րդ էջը)

Այս կապակցությամբ մեղադրողները ոչինչ չասացին: Վճռաբեկ դատարանի կողմից առաջադրված այս հարցը մնացել է անպատասխան:

4. «Անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` պարզելու համար, թե`

  1. 1.      Իրականում որտեղ է կատարվել տուժողների սպանությունը,
  2. 2.      Եթե տուժողների սպանությունը կատարվել է նախաքննության մարմնի մատնանշած վայրում, ապա ինչպես բացատրել բռնության և դիմադրության հետքերի բացակայությունը, դիակների հայտնաբերման վայրի հետ կապված հակասությունները, գարեջրի շշի` դեպքի վայրում հայտնվելը»:

(տես` Վճռաբեկ դատարանի որոշման 21 էջը)

Գործում առկա են միայն հանձնարարություններ, որոնք ուղարկվել են ՀՀ ռազմական ոստիկանություն և ԼՂՀ ազգային անվտանգության ծառայություն, ինչպես նաև` վերջիններիս պատասխաններն այն մասին, որ հետաքրքրություն ներկայացվող տեղեկատվություն չի ստացվել: Ինչպես երևում է, մինչդատական վարույթն իրականացնող մարմինը բավարար է համարել տեղեկությունների բացակայությունը, հաշվի չառնելով, որ նախաքննական վարկածը հիմնավորող տեղեկություններ օպերատիվ եղանակով նույնպես ձեռք չեն բերվել: Նման միջոցները կրում են ձևական բնույթ և ակնհայտորեն ուղղված են պարզապես Վճռաբեկ դատարանի որոշումը կատարելու տպավորություն ստեղծելուն:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ նախաքննություն իրականացնող մարմինը ոչ թե պետք է փորձ կատարեր պարզելու, այլ` պետք է պարզեր վերը նշված հանգամանքները և հատկապես` նախաքննական մարմնի վարկածով որպես դեպքի վայր անցնող տեղում բռնության և դիմադրության հետքերի բացակայության պատճառները:

Դատաքննության ընթացքում ձեռք բերվեցին լրացուցիչ ապացույցներ, վկայող այն մասին, որ դեպքը չէր կարող տեղի ունենալ այն վայրում ու այն պարագաներում, որոնք նկարագրված են մեղադրանքի մեջ:

Նախ, ինչպես ասվեց, պաշտպանական կողմի և տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված վերնը նշված տեսաերիզը արդեն իսկ բացառում է դա: Դրա հետ մեկտեղ, գործով վկա Մնացական Լորիսի Ավագյանը, ով` տուժողների անհայտանալու հաջորդ օրը զննել է ջրաչափի շինությունն ու դրա շրջակայքը, դատարանին հայտնեց, որ բացառում է, որպեսզի այդտեղ կռիվ եղած լիներ: Իր եզրահանգումը նա հիմնավորեց մի շարք փաստարկներով, այդ թվում նշեց, որ եթե ներսում կռիվ եղած լիներ, ապա 6քմ մակերեսով շինության գետնին թափված մանդարինի կեղևները գոնե տրորված կլինեին, բայց դրանք թարմ էին: Հիշեցնեմ այս առումով Դատարանի ու վկայի հարց ու պատասխանի մի հատված.

Դատարան ` ու նշում եք, որ ջրաչափի շինության մեջ հնարավոր չէ, որ կռիվ լիներ ու շիշը մնար սեղանին:

Վկա` չէ, ասենք ջրաչափի մեջ կարային կռիվ անեին, իսկ եթե կռիվը տեղի ունենար ջրաչափիչի մեջ էն իրանց օգտագործած ամեն ինչը կտրորվեր:

Դատարան`հա, տրորված չէ՞ր:

Վկա` չէ, տրորված չէր հստակ, դաժե նամակը տրորված չէր, նամակը հենց բացած անկյունում քցած ա էղել:

Դատարան` նշում եք, որ դուք մտել եք ջրաչափի շինությունը նայել եք, ընտեղ տրորված որևէ բան չի էղել:

Վկա` չէ, տրորված չի էղել:

Դատարան` ուրեմն նշում եք, որ եթե ջրաչափի շինության մեջ կռիվ լիներ, ընտեղ տրորված կլիներ, բայց հետքեր չեն եղել:

Վկա`հա հետքեր չեն եղել, էդ հստակ եմ ասում:

Բացի այդ, վկան նշեց, որ եթե կռիվը տեղի ունեցած լիներ ոչ թե շինության ներսում, այլ դուրսը, ապա Էդիկ Հարությունյանի կինը դա անպայման կտեսներ, հնարավոր չէ, որպեսզի չտեսներ: Վկան նաև ավելացրեց, որ կռվողներին անպայման կտեսներ նաև Էդիկ Հարությունյանը, երբ ավտոմեքենայով անցնում էր կամրջի վրայով:

Վկան Մանվել Մինասյանը նույնպես 25.12.2003 թվականի առավոտյան հետազոտել է ջրաչափի շինությունը և դրա շրջակայքը: Պատասխանոլով պաշտպանի հարցերին, նա, մասնավորապես հայտնել է.

պաշտպան- դուք քրեական հետախուզության աշխատող եք, շատ բան կարող է ուրիշի աչքից վրիպի ձեր աչքից չի վրիպի, շինության մեջ, պայքարի, կռվի հետքեր նկատե՞լ եք

վկա-ոչ, չեմ նկատել, քանի որ տրորվածություն, տենց բաներ չեմ նկատել:

պաշտպան-բայց եթե լիներ, ձեր ուշադրությունը դրա վրա կանդրադառնա՞ր:

վկա-ես կավելացնեմ նույնիսկ, եթե լիներ, խտացրած կաթը երևի չլիներ կանգնած վիճակում և էդ կիլկի ա, շպրոտ ա, կանսերվա կար ենտեղ, եդ էլ կլիներ գետնին:

պաշտպան-այսինքը այնտեղ տեղը այնքան մեծ չի, որ ...

վկա-չէ մեծ չի փոքր ա, 1.70 ամենաշատը 2 մետր:

պաշտպան-այսինքն ըստ ձեզ եթե այնտեղ կռիվ լիներ...

վկա-եթե շինության մեջ կռիվ լիներ ակնհայտ կերևար

5. «Նոր նախաքննության ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պարզելու համար, թե մինչև սպանվելը զինվորական ծառայության մեջ գտնվող Ռոման Եղիազարյանն ու Հովսեփ Մկրտումյանը որտե՞ղ, ու՞մ հետ, ի՞նչ քանակությամբ և ի՞նչ հանգամանքներում են օգտագործել ալկոհոլ»:

(տես` Վճռաբեկ դատարանի որոշման 22 էջը)

Այս հանգամանքը լրացուցիչ նախաքննության ընթացքում պարզված չի եղել, մեղադրողները նույնպես իրենց ճառում հարկ չհամարեցին անդրադառնալ դրան: Մինչդեռ սա հանգամանքներից մեկն է, որը Վճռաբեկ դատարանը էական է համարել` գործի ճիշտ լուծման համար:

6. «Այսպիսով, հանցագործության շարժառիթի հետ կապված, առաջանում են մի շարք տրամաբանական, ողջամիտ հարցադրումներ, որոնք պատասխան չեն ստացել նախաքննության վարկածում և դատարանների դատավճիռներում: Մասնավորապես`

  1. 1.           ողջամիտ կասկածի

Այս խորագրի վերջին նյութերը