Լրահոս

19.06.2009 17:25


«Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի հայտարարությունը

 

Արդեն քսանմեկ տարի է, ինչ մեր ժողովրդի նորագույն պատմության մաս է կազմում ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը: Ադրբեջանի իշխանությունների անմիջական ղեկավարությամբ ու մասնակցությամբ տեղի բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց աննախադեպ բռնությունների եւ հետապնդումների: Արդյունքում՝ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայեր դարձան փախստական՝ լքեցին իրենց հայրենի օջախները, տվեցին բազում զոհեր եւ վիրավորներ, կրեցին աննկարագրելի բարոյական ու հսկայածավալ նյութական վնասներ: Ադրբեջանահայ փախստականների հարցն այսօր հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարեւորագույն, սակայն, հայկական կողմերի անտարբերության արդյունքում՝ բացառիկ անուշադրության մատնված բաղադրյալ: Հայ պաշտոնյաները տարբեր մակարդակներում խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին անվերջ նույն բանն են կրկնում, այն է՝ իրենց համար սկզբունաքայինը ԼՂՀ կարգավիճակի ճանաչումն է ու նրա ժողովրդի անվտանգության երաշխիքների ապահովումը:

Այսօր, մենք՝ Բաքվի, Գանձակի, Չարդախլուի, Շահումյանի, Արծվաշենի, Նախիջևանի, նախկինում հայաբնակ այլ վայրերի մեր հայրենակիցների արմատական իրավունքներն ու շահերը ապահովելու նպատակով ՀՀ և ԼՂՀ իշխանություններին հիշեցնում ենք ադրբեջանահայ փախստականների իրավունքների պաշտպանությունը  ստանձնելու իրենց պարտականության մասին: Հայ ղեկավարները պետք է ապահովեն ադրբեջանահայ փախստականների կրած վնասների դիմաց համարժեք փոխհատուցման վճարումն Ադրբեջանի կողմից:

Հայ փախստականների հարցը պետք է իր լուծումը ստանա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցության շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը