Լրահոս

19.06.2009 18:10


Արմեն Մանվելյան. «Հավաքել է պետք այս կուսակցությունը. ափսոս է, փոշի է դառնում»

Արմեն Մանվելյան. «Հավաքել է պետք այս կուսակցությունը. ափսոս է, փոշի է դառնում»

Հունիսի 19-ին «Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել Արմենական-ռամկավար ազատական կուսակցության հիմնադիր համագումարը, որտեղ քննարկվել են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, գործադիր մարմնի ղեկավարի՝ ատենապետի ընտրության հարցը և այլն։

-Բոլոր գործընթացները, որոնք, ըստ կուսակցության գրանցման օրենքի, պարտադիր են, կատարվել են։ Հաստատվել և ընդունվել են նաև մեր կուսակցության ծրագիրը և կանոնադրությունը։ Այս կուսակցությունը խնդիր չունի խարխլելու որևէ այլ կուսակցության հիմքերը։ Ոչ մեկի դեմ անձնական խնդիր չունենք։ Այստեղ հավաքվածները բոլորը ժամանակին եղել են կուսակցության անդամ, և կուսակցության պասիվությունից ելնելով՝ պահանջարկ կար հավաքվելու։ Այժմ մենք պատրաստվում ենք հաջորդ համագումարին, որը տեղի կունենա աշնանը և բաց կլինի լրագրողների համար։ Մենք հիմա փորձ ենք անելու միավորվել և աշնանը կփորձենք կազմակերպել հենց այդ միավորիչ համագումարը՝ ամբողջ աշխարհի ռամկավար ազատական կուսակցության մասնակցությամբ։ Վերջիվերջո, հավաքել է պետք այս կուսակցությունը. ափսոս է, փոշի է դառնում,- «7օր»-ին ասել է այժմ արդեն ԱՌԱԿ ատենապետի պաշտոնակատար Արմեն Մանվելյանը։

Նա նաև նշել է, որ համախմբման  պահանջարկ կար նաև Սփյուռքում, քանի որ այնտեղ «Ռամկավար ազատական կուսակցություն «դե ֆակտո» չկա, կան 7-8 մասի պառակտված կառույցներ»՝ հավելելով, թե Սփյուռքում պահանջարկ կա նաև, որ «կուսակցությունը լինի հայաստանակենտրոն և իր գրասենյակն ունենա Երևանում»։ 

                                                                                                       7or.am

Այս խորագրի վերջին նյութերը