Լրահոս

20.06.2009 14:02


Պատգամավորներին հրեշտակներ չե՞ն այցելել

Պատգամավորներին հրեշտակներ չե՞ն այցելել

-Ակնհայտ է, որ իշխանություններն առաջնորդվելու են իրավիճակի թելադրանքով, եթե ավելի խիստ չասեմ՝ պատեհապաշտությամբ։ Եթե հատուկ առիթ չկա համաներում ազդարարելու, ուրեմն խոսքը վերաբերում է որոշակի թելադրանքների,- «Ազդակ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսի ժաման ասել է Պարույր Հայրիկյանն ու հավելել,-Աստված տա, որ դա լինի ներքին թելադրանք։ Ակնհայտ է, որ համաներման մասին խոսակցություններն սկսեցին եվրոպական կառույցների ճանապարհով մարտիմեկյան խնդիրը հանգուցալուծման հանգեցնելու կոչերից հետո։

Պարույր Հայրիկյանն ասել է, թե առիթ էր պետք՝ համաներում իրականացնելու համար, բայց քանի որ այդ առիթը չկար, ապա ինչ-որ պայմաններ են թելադրում այն իրականացնելու։

-Աստված տա, որ մեր պատգամավորները գիշերը երազ տեսնեին, և հրեշտակներն իջնեին ու իրենց ասեին, որ ներողամիտ պետք է լինեն։ Բայց չեմ կարծում, թե հրեշտակներն իրենց կայցելեն։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը