Լրահոս

23.11.2010 15:01


Հայաստանցիները ավելի շատ վստահում են Ռուսաստանին, քան ԵԱՀԿ Մինսկի խմբին

Ըստ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության անցկացրած հայաստանյան հարցումների՝ հայաստանաբնակները մեծապես կողմ են այն բաղադրիչներին, որոնք կերաշխավորեն Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միացված լինելը, ինչպես օրինակ՝ երկու երկրները միացնող միջանցքի առկայությունը, և կտրականապես դեմ են այն բաղադրիչներին, որոնք դիտարկվում են որպես մեծ զիջում Ադրբեջանին, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նրանք կողմ են խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորման համար ձեռնարկվող միջոցներին, սակայն առանց մեծ զիջումների։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա հարցվածների միայն 38%-ն է կարծում, որ այն որևէ դեր ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործըթացում։ Հարցվածների շատ քիչ մասն է վստահում ԵԱՀԿ Մինսկի խմբին և կարծում, որ այն հետաքրքրված է հակամարտության խաղաղ կարգավորման մեջ։ Սակայն հայաստանցիների գերակշռող մասը՝ 85%-ը, Ռոսաստանին է դիտարկում որպես ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր դեր ունեցող միջնորդի։  Հարցվողների 71%-ը  Ռուսաստանին դիտարկում է Հայաստանին մեծապես աջակցող երկիր, իսկ 43%-ը նույն կարծիքին է Ֆրանսիայի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը